01:08 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49

Սենատոր Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

© REUTERS / JOSHUA ROBERTS
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (207)
68803

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն օգտվել է այն կանոնից, որի համաձայն մեկ սենատորը կարող է արգելափակել ամբողջ պալատի բանաձևի ընդունումը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ արգելափակել է Սենատում շրջանառության մեջ դրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը այն բանից հետո, երբ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Fox News–ը։

Պարզաբանելով իր որոշումը Լինդսի Գրեմն ասել է, որ սենատորները չպետք է փորձեն չափազանցնել պատմությունը կամ փորձեն նորից գրել այն։ Նա ավելացրել է, որ դեմ է այդ բանաձևին «ոչ թե անցյալի, այլ ապագայի համար»։

«Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և Թրամփի հետ ու խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք կանգնած ենք Սիրիայում` Թուրքիայի իրականացրած ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Հայաստանն ու Թուրքիան կկարողանան միասին լուծել այս խնդիրը»,- ասել է սենատորը։

Նշենք, որ սենատոր Գրեմը Թրամփի ամենամոտ զինակիցներից է։ Նա ավելացրել է, որ սենատորները «չպետք է չափազանցնեն կամ պատմությունը նորից գրեն»։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն օգտվել է  այն կանոնից, որի համաձայն` մեկ սենատորը կարող է արգելափակել ամբողջ պալատի բանաձևի ընդունումը։

«Կեցցե՛ն հայերը». հայտնիներին «ուրախացրել է» ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևը

Բանաձևն առաջարկում էր ընդունել արտաքին գործերի կոմիտեում ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։

«ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունը պետք է անդրադառնա մարդու իրավունքների ու մարդկության դեմ հանցագործությունների խախտմանը, նաև էթնիկ մաքրումներին ու ցեղասպանությանը», – ասել է Մենեդեսը։ 

Հիշեցնենք` հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:

Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը

Վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (207)

Ըստ թեմայի

«Օրացույց». Էրդողանն ուզում է ԱՄՆ-ի հետ դաշնակցել, բայց հավասար հարթության վրա. Մելքոնյան
ԱՄՆ-ն հստակ կարծիք հայտնեց 1 դար առաջ եղած պատմական իրադարձության վերաբերյալ. Գրիգորյան 
Ներկայացուցիչների պալատի ձայների ամբողջությունը շատ լուրջ ձեռքբերում է. Սուրեն Սարգսյան 
Մելքոնյան. «Էրդողանն ու թուրքական քարոզչամեքենան հայտնվել են տարբեր կողմերում» 
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, բանաձև, ԱՄՆ Կոնգրես, ԱՄՆ սենատ, Հայոց ցեղասպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ