01:08 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
ՀԴՄ սարք

Հայաստանում ՀԴՄ–ի դեֆիցիտ է. Փաշինյանը հանձնարարեց պարզել պատճառը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
42 0 0

ՀԴՄ–ների ներմուծման ու վաճառքի ազատականացաման հետևանքով Հայաստանում նոր խնդիր է առաջացել։ Ոլորտն ազատ է, ներկրող չկա, գործարարներն էլ չեն կարողանում ՀԴՄ գտնել։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում ՀԴՄ–ների պակաս կա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկար տարիներ ՀՀ–ում քննարկվում էր այն պրոբլեմը, որ ՀԴՄ–ների ներմուծումը պետք է պետական մենաշնորհ չլինի և շուկան ազատականացվի։ Մենք շուկան ազատականացրինք, բայց դրա արդյունքում առաջացավ ՀԴՄ–ների դեֆիցիտ»,– ասաց վարչապետը։

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ հաստատեց, որ դեֆիցիտն այս պահին էլ դեռ հաղթահարված չէ։ Նա նշեց, որ ոլորտի ազատականացման որոշման ընդունման պահին ՊԵԿ–ում առկա էր  պահանջարկը 3 անգամ գերազանցող ՀԴՄ–ներ։ Հետո պահանջարկի տեմպերն աճեցին, ու այսօր արդեն դեֆիցիտ է գոյացել։

«Որոշման ընդունման պահին ՊԵԿ–ի ՊՈԱԿ–ում 4000 ՀԴՄ հայտ և 13 500 ՀԴՄ կար։ Հիմա ՊԵԿ–ն իրավունք ունի միայն սահմանամերձ բնակավայրերին սպասարկելու։ Այս պահին ՊՈԱԿ–ում առկա է 100-110 ՀԴՄ։ Բայց իրական պահանջարկն արդեն 10 000–ից ավել է»,– ասաց Անանյանը։

Դեկտեմբերին Հայաստան կհասնի նոր հսկիչ դրամարկղային սարքերի առաջին խմբաքանակը. Անանյան

Վարչապետը հանձնարարեց պարզել նման պահանջարկի իրական պատճառը։

Իսկ մինչ այդ ՊԵԿ–ը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀԴՄ–ներին առաջադրվող նոր պահանջների մասին որոշում։

Որոշման համաձայն` ՀՀ ներկրվող նոր ՀԴՄ–ները կարող են ունենալ նաև պոստերմինալի ֆունկցիա, որը մինչ այդ ներկրված սարքերը չենեին։

ՊԵԿ նախագահի համոզմամբ` դա կնպաստի ՀԴՄ–ների ներկրման ոլորտի աշխուժացմանը։

Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի

Հիշեցնենք` ՀԴՄ–ների ներկրումն ու վաճառքն ազատականացնող որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է 2019թ–ի մայիսին։

Ըստ թեմայի

Չարաշահում կա, կոռուպցիա` դեռ պարզ չէ. ՊԵԿ–ը` ՀԴՄ–ների ձեռքբերման գործարքի մասին
Գրիգորյան․ «Նոր սերնդի ՀԴՄ-ների սպասող տնտեսվարողներին տուգանելն անընդունելի է»
Վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկայինի պետն ազատվել է պաշտոնից
Ծաղկաձորի ճոպանուղու տնօրենին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Դավիթ Անանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ՀԴՄ, Հայաստան

Գլխավոր թեմաներ