12:16 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
6901

Նախարարի հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի, և հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջիկայում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների հետ կապված հանդիպումներ կունենա բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, և առաջիկա օրերին դրա հանրային քննարկման փուլում նախարարը և նախարարության այլ ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,–նշված է հայտարարության մեջ։

Ըստ նախարարության` հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Իսկ հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի դեմ, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

«Եթե ուսանողների ու մեր կարծիքն անտեսվի, դրանում միտում կտեսնեմ». Էդիկ Մինասյան

Նոյեմբերի սկզբից ՀՅԴ երիտասարդներն ամեն օր բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ինչ կմտածի մեկը, եթե նայի նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին. Փաշինյանի տեսակետը

Ավելի ուշ` նոյեմբերի 13–ին, ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները նախազգուշական դասադուլ հայտարարեցին և միացան ուսանողների` բուհերում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման պահանջին։ Դասախոսները հայտնել էին նաև, որ ակնկալում են հանդիպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

ԵՊՀ դասախոսները չեն շտապում` կսպասեն նախարարի վերադարձին. ինչ է առաջարկում փոխնախարարը

Ըստ թեմայի

Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին
«Պատվով հեռացի՛ր». երիտասարդները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին
թեգերը:
Բողոքի ակցիա, Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ