15:09 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
106 0 0

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է միջին տարիքի ճաղատ տղամարդը հեռախոսով խոսում, և այդ ընթացքում շատ հանգիստ օծանելիքներ լցնում պայուսակի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, խնդրելով տեսապատկերված անձին ճանաչողներին կամ նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցողներին այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 09-ին` ժամը 17:50-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գործող օծանելիքի խանութ-սրահ  և ցուցափեղկի վրայից բացահայտ հափշտակել թվով հինգ սրվակ օծանելիք՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»,–ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի հատկանիշներով:

Խոշոր կողոպուտ Երևանում. վերելակի մոտ կանգնած տղամարդուց 15 հազար դոլար են հափշտակել

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Կողոպուտ Հայաստանում. փակել են տարեց կնոջ բերանն ու գողացել նրա խնայած փողերը

Ըստ թեմայի

Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ
Գողություն գեղեցկության սրահից. կադրերում հայտնված տղամարդուն որոնում են. տեսանյութ
Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է
թեգերը:
տեսանյութ, ՀՀ քննչական կոմիտե, Ոստիկանություն, ՀՀ Ոստիկանություն, տղամարդ, գողություն, օծանելիք

Գլխավոր թեմաներ