01:06 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Ձերբակալություն

Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրն օդանավակայանում ձերբակալվել է

© CC0 / Pixabay / 3839153 / Handcuffs
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
831630

Մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, որ վերադառնա ու հասնի մոր և երեխաների հուղարկավորությանը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Նոր Հաճնում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացած 4 երեխաների հայրն ուզել է Ուկրաինայից Հայաստան վերադառնալ, բայց օդանավակայանում ձերբակալվել է։ Այս մասին գրում է ArmLur.am–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը` Ժաննա Սիմոնյանը և  իր չորս թոռները` 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ն:

«Ողբերգական տեղեկության մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան։ Շտապելու պատճառով  միգրացիոն փաստաթուղթը չի լրացրել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել է»,–գրում է կայքը։

Ըստ կայքի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որ իրեն ազատ արձակեն, որպեսզի վերադառնա ու մասնակցի մոր և երեխաների հուղարկավորությանը:

Սիրով ընտանիք էին. շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն մեկ բանի կարիք են ունեցել

Հիշեցնենք` այսօր հայտնի էր դարձել, որ մահացածներից Ժաննա և Սերինե Միրոնյուկները «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

Հայտնի է, որ երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների հոգսը միշտ հոգացել են տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը:

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարություն է արել այս առնչությամբ։ Տեքստը կարող եք կարդալ այստեղ։ 

Սիրով ընտանիք էին. շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն մեկ բանի կարիք են ունեցել

Ըստ թեմայի

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին
Սահմռկեցուցիչ դեպք Նոր Հաճնում. տանը հայտնաբերվել են տատի ու 4 թոռների դիերը
Դարբնիկում շմոլ գազից 3–10 տարեկան երեխաներ են թունավորվել
Թունավորում շմոլ գազից. Լիճքի 5 բնակչի հիվանդանոց են տեղափոխել
թեգերը:
հայր, երեխա, Մահ, Ձերբակալում, օդանավակայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ