13:48 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23100

Նիկոլ Փաշինյանը խանութ է այցելել ու երկու գրառում արել. մի դեպքում բնապահպանական հարց է բարձրացրել, մյուսում` մշակույթի ոլորտի գործիչներից մեկի հետ լուսանկարը ցուցադրել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել  է պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար կտորից տոպրակներ է վերցրել։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի` Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակած լուսանկարին կից գրառումից։

«Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ»,–գրել է նա։

Մեկ ուրիշ գրառմամբ էլ Փաշինյանը հայտնել է, որ խանութում հանդիպել է Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին։ Փաշինյանը նրա հետ սելֆի է արել ու այն տեղադրել Facebook-ի իր էջում։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Կոտայքի մարզ էր այցելել ու ծանոցաթել մարզի գյուղերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին` մարզադպրոցի կառուցումից մինչև ջրամատակարարման լուծման խնդիրներին։

Նշենք, որ Հովհաննես Չեքիջյանը «Հայաստանի ազգային հերոս» է և ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ։

1961թ. Չեքիջյանը նշանակվել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար։

Ըստ թեմայի

Մասնավորը հետաքրքրված է Հյուսիսային ավտոկայանով. ուզում են հյուրանոց, ռեստորան կառուցել
Փաշինյանը նկատեց իր այցի պատվին բանվորների` կես ժամ առաջ հագած նոր շորերը
Զովունին մշտական ջուր կունենա. Փաշինյանն այցելել է Եղվարդ
«Մեզ ասում են` գետինը մտնեք դուք, ֆիսկալ կանոնները խախտում եք». Փաշինյան
թեգերը:
Կոտայք, մշակույթ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ