04:17 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1777 0 0

ՄՀՀ սահադաշտն արդեն 2 տարի չի աշխատում։ Հին սարքավորումները վերանորոգելու փոխարեն տնօրինությունը մտադիր է գնել նորերն ու Հայաստանում զարգացնել գեղասահքն ու հոկեյը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտը, որն արդեն 2 տարի է` չի գործում, այս ձմեռ կարող է վերագործարկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՄՀՀ տնօրեն Կարեն Ղազարյանը։

«Ես ինչ եկել եմ ՄՀՀ տնօրեն, սահադաշտի բոլոր ագրեգատները, գեներատորները փչացած են եղել, չեն աշխատում։ Վերանորոգելու համար մեծ գումարներ են պետք։ Բայց քանի որ դրանք հին սերնդի են, շատ էներգատար ու հնարավորություն չեն տալիս կլոր տարին սառույցը պահել, որոշեցինք նորերը գնել»,– ասաց նա։

ՄՀՀ սառնարանային սարքավորումները փչացել են 2018թ–ի ձմռանը։ Այդ պահից սկսած` համալիրն այլևս սահադաշտն չի ունեցել։ 2019թ–ի փետրվարից համալիրի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կարեն Ղազարյանը պատմեց, որ մտադիր է ոչ միայն վերագործարկել այն, այլև շահագործել ամբողջ տարվա ընթացքում։

«Մենք ուզում ենք կլոր տարին սառույց ունենալ, որ ամառն էլ մարդիկ կարողանան սառցե դաշտի վրա պարապել, ինչը ՄՀՀ–ին և՛ հավելյալ գումար կբերի, և՛ մեր բնակիչներին հնարավորություն կտա ամառվա շոգին հաճելի ժամանակ անցկացնել»,– ասաց տնօրենը։

Նոր ու ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ՄՀՀ–ում արդեն մրցույթ են անցկացրել, ընտրել են ամենահարմար առաջարկ ներկայացրած ընկերությանն ու այժմ սպասում են կառավարության համաձայնությանը։

«Մրցույթում հաղթել է ռուսական մի կազմակերպություն, որը հենց սառցե ագրեգատներ արտադրող ընկերություն է։ Դիմել ենք կառավարությանը, որ ֆինանսավորեն»,– նշեց Ղազարյանը։

Կառավարությունը լուծեց Մարզահամերգային համալիրի ֆինանսական խնդիրը

Ռուսաստանյան ընկերությունը խոստացել է ամբողջ աշխատանքն ավարտել 2 ամսում, ուստի եթե կառավարության որոշումը չուշանա, մարզահամերգային համալիրը 2020 թ–ի փետրվարին արդեն նոր սահադաշտ կունենա։

Կառավարությունում ՄՀՀ–ի առաջարկն արդեն քննարկում են։ Պետական գույքի կառավարման կոմիտեն կառավարությանն է ներկայացրել ՄՀՀ–ին 2019 թվականի պետական բյուջեից 401 մլն դրամ հատկացնելու որոշման նախագիծը, որում, մասնավորապես, նշված է. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գույքը և սարքավորումները ունեն արդիականացման կարիք։ Սույն որոշմամբ ձեռքբերվող սարքավորումները կնպաստեն լիարժեք և արդյունավետ համերգային գործունեության իրականացմանը»։

Նախագիծը հրապարակվել է «Իրավական ակտերի» պաշտոնական կայքում, որից տեղեկանում ենք` ՄՀՀ-ի արդիականացման նպատակով լատվիական «Վիզուլո Սոլութիոնս» ՍՊԸ-ից ձեռք կբերվեն 164 839 849 դրամի լուսադիոդային սարքավորումներ, սառնարանային սարքերի կոմպրեսորներն ու այլ սարքավորումները`«Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ից. դրանց համար կհատկացվի 126 832 471 դրամ։

Բացի այդ, համալիրի տնօրինությունը նախատեսում է նաև հայաստանյան «Լայթ Դիզայն» ընկերությունից 84 000 000 դրամով ռոյալ գնել։

Կառավարության հաշվարկով` նոր տեխնիկան թույլ կտա համալիրի էլեկտրաէներգիայի ծախսը կրճատել 30-40%–ով, նաև լրացուցիչ եկամուտ ապահովել։

Կառավարության որոշման նախագիծը հանրային հարթակում քննարկման է դրված մինչև դեկտեմբերի 3-ը։ Դրանից հետո ՄՀՀ–ում հույս ունեն, որ կառավարությունը կհաստատի այն։

Բայց մինչ կառավարությունը քննարկում է, ՄՀՀ ղեկավարությունն արդեն ապագայի հավակնոտ ծրագրեր է մշակում։ ՄՀՀ տնօրեն Կարեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լրջորեն մտադիր են զարգացնել Հայաստանում գեղասահքն ու հոկեյը։ Նա վստահ է, որ իրենց մտադրությունները հաջողություն կունենան։

Ըստ թեմայի

Պողոսյան․ «Ռեստորանը լավ բան է, բայց իր հետ բերում է բացասական երևույթներ»
ԶԼՄ. Մարզահամերգային համալիրը վաճառվել է 20 օր առաջ գրանցված ընկերությանը
Մարզահամերգային համալիրը պետք է շնչի ամեն օր, ոչ թե համերգից համերգ. Կարեն Ղազարյան
Մարզահամերգային համալիրի «restart»-ը կամ միջոցառումների ռեկոդային թիվ 2017-ին
թեգերը:
Կարեն Ղազարյան, սահադաշտ, ամառ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Հայաստան

Գլխավոր թեմաներ