15:02 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Արցախում և Հայաստանի երեք մարզերում նոյեմբերի 21-22-ը սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր և վաղը, ինչպես նաև նոյեմբերի 23-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախարարությունից զգուշացնում են, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նոյեմբերի 21-22-ը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Քամին կդիտվի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝  3-5 աստիճանով:

ՀՀ նախագահի նստավայրի աշնան գույները. Արմեն Սարգսյանի նոր ֆոտոշարքը դուր է եկել մարդկանց

Նոյեմբերի 19-23-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կդիտվի +11-ից +13, երեկոյան` +5-ից +7, իսկ գիշերային ժամերին` -1ից +1 աստիճան։

Նշենք, որ երեկ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում հայտնել էր, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով, մյուս մարզերում կպահպանվի առանց տեղումների եղանակը։

Ըստ թեմայի

Ամառն անցավ, հրդեհներից պրծում չկա. մեղքն ընկնում է հովիվների, երեխաների ու որսորդների վրա
Վահան պապի տունը կամ ինչպես սովորական թթենին մի օր օջախի վերածվեց
«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի
«Իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն». Բաթոյանն անդրադարձել է ողբերգական դեպքին
թեգերը:
Սյունիքի մարզ, Սյունիք, Լոռի, Տավուշ, ձյուն, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ