21:04 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Արխիվային լուսանկար, հիվանդանոց

Նուբարաշենի հոգեբուժարանում ավելի քան 50 հիվանդ հացադուլ են հայտարարել

© Sputnik / Алексей Сухоруков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Նուբարաշենքի հոգեբուժարանի հիվանդները հայտնել են, որ հարազատների բերած սնունդն իրենց չեն փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ավելի քան 50 հիվանդ այսօր հացադուլ են հայտարարել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

«Դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն ասել է, որ հարազատներն իրենց սնունդ են բերել, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի ստանան մսեղեն, տաք ճաշեր»,–գրում է կայքը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների իրավունքները նույնպես պետք է պաշտպանվեն. Ատովմյան

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ հիվանդները պահանջում են, որպեսզի թույլ տան հարազատների բերած սնունդն իրենց փոխանցեն:

«Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով։ Նման քայլի են գնացել` հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը»,–գրել է Նիկողոսյանը։

«Ազգին հոգեբա՞ն է պետք». ինչպիսին է հոգեկան առողջության վիճակը Հայաստանում

Ըստ նրա` Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ կենտրոնում ներկա պահին թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե՛ ոստիկանությունից ներկայացուցիչներ կան, և հարցը կարգավորվել է:

Նիկողոսյանը նշել է, որ բաժանմունքի բոլոր հիվանդները հացադուլը դադարեցրել են և արդեն սնվել են։

ՄԻՊ–ի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այսօր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի`միայն մեկ հիվանդի հացադուլի մասին են տեղյակ, այլ մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնեն։

Ըստ թեմայի

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից
Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել
Հոգեբուժական հիվանդանո՞ց, թե՞ համակենտրոնացման ճամբար. երբեմն կարելի է նաև շփոթել
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ ՄԻՊ, առողջ սնունդ, հիվանդանոց, հիվանդ, հոգեբուժարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ