07:18 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Շարժական կրպակ Երևանում

Կոլորի՞տ, թե՞ հակասանիտարական վիճակ. Երևանում շարժական կրպակների խնդիրը կրկին հրատապ է

© Sputnik / Laura Sarkisian
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
15710

Քաղաքային իշխանությունները մտադիր են կարգավորել շարժական վաճառակետերի գործունեությունը։ Դրանց տերերն այդ գործընթացում բազմաթիվ ռիսկեր են տեսնում, իսկ քաղաքացիները դեռ չեն որոշել, թե ում կողմից են։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանում կրկին արդի է շարժական կրպակների խնդիրը։ Քաղաքային իշխանություններն առաջարկում են օրենսդրական փոփոխություններ կատարել, իսկ ֆուրգոնների տերերը համաձայն չեն ներկայացված շտկումների հետ։ Հասարակությունը կիսվել է երկու «բանակի»` այդ ֆուրգոնների պաշտպանների և հակառակորդների։

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը մինչև 2020թ.-ի վերջ մտադիր է օրենսդրական ճանապարհով կարգավորել շարժական կրպակներում սննդամթերքի, ապրանքների և հուշանվերների վաճառքը։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին արդեն մշակված նախագծի համաձայն` քաղաքապետը շարժական կրպակներ տեղադրելու թույլտվություն կտա, իսկ ավագանին կորոշի` որտեղ ինչպիսի մթերքներ վաճառել։

Առևտրի համար առանձնացված տարածքները կնշվեն, իսկ տնտեսվարող սուբյեկտները կկարողանան միանալ էլեկտրացանցին, կտեղադրվեն աղբարկղեր։ Շարժական առևտուրը կարգելվի 23։00–ից հետո ու կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենքերի և ուսումնական հաստատությունների հարևանությամբ։

«Փոփոխություններն ընդունելուց հետո կներմուծվի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով տնտեսվարող սուբյեկտները կկարողանան տեղ ընտրել և ամրագրել առևտրի համար։ Ով ավելի շուտ ամրագրի, նա էլ այդ օրը կզբաղեցնի տեղը», – ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը։

Իր հերթին քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների բաժնի ղեկավար Հովիկ Սաֆարյանն ընդգծեց, որ թրեյլերների տեղը զբաղեցրած ավտոմեքենաները, ինչպես նաև առանց գրանցման տեղ զբաղեցրած շարժական կրպակները կհանեն, իսկ անձանց վարչական պատասխանատվության կենթարկեն անօրինական առևտրի համար։

Հացի փող` աղիքային ցուպիկի դիմաց. նոր Երևանի 90- ականների ոգին

Շարժական կրպակների աշխատակիցները և տերերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասացին, որ չեն կիսում քաղաքապետարանի խանդավառությունը։ Նրանք կարծում են, որ մշտական տեղից տեղ շարժվելը լրջորեն կանդրադառնա նրանց եկամուտների վրա, հատկապես, եթե արգելեն առևտուրը Հանրապետության հրապարակում։

Фургоны и трейлеры на площади Республики
© Sputnik / Nana Martirosyan
Շարժական կրպակ Երևանում

«Ամեն օր վաստակում ենք մոտ 40 հազար դրամ` առանց հարկերի։ Ընդ որում `շահույթի մոտ 20 տոկոսը ստանում ենք մշտական հաճախորդներից։ Եթե մենք քոչենք, ապա շահույթը կկրճատվի, և որոշ աշխատակիցներ աշխատանքի չեն գա, չէ՞ որ աշխատավարձը մեծ չէ և, օրինակ, Դավիթաշեն հասնելն ուղղակի ձեռնտու չի լինի», – ասաց ֆրեշ վաճառողը։

Մեկ այլ շարժական կրպակի տերն էլ հավաստիացնում է, որ կարող է երեք րոպեում թրեյլերը հավաքել և տեղափոխել մի կետից մյուսը։ Սակայն նա կարծում է, որ ամրագրման էլեկտրոնային համակարգը հուսալի չէ, և որոշ տնտեսվարող սուբյեկտներ ծանոթով են տեղ զբաղեցնելու։

«Կենտրոնում ընդհանրապես տարածքներ չկան, մարդիկ չեն կարողանում կայանատեղի գտնել, ինչպե՞ս տեղ գտնել առևտուր անելու համար։ Հավանաբար, տեղեր կտրամադրեն կենտրոնից դուրս, իսկ դա նշանակում է, որ շահույթը կկրճատվի», – նշեց նա։

Տաք սուրճ և թեյ վաճառողը կարծում է, որ դա ոչ մի կերպ չի ազդի նրա աշխատանքի վրա, քանի որ երևանցիները սիրում են այդ խմիչքները։ Սակայն նրան անհանգստացնում է այն փաստը, որ քաղաքային իշխանությունները պիտի որոշեն` որտեղ և ինչ վաճառել։

ЕрАЗ на площади Республики
© Sputnik / Nana Martirosyan
Շարժական կրպակ Երևանում

«Ինձ համար ձեռնտու է տաք ըմպելիքներ վաճառել այգիների մոտ և բազմամարդ փողոցներում, եթե նրանք դրա վրա էլ արգելք դնեն, այդ ժամանակ լուրջ խնդիր կառաջանա։ Մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչ ենք վաճառելու», – նշեց նա։

Փողոցային առևտրով զբաղվողների ակցիան ավարտվեց ավագանու անդամների հետ վեճով. լուսանկար

Քաղաքացիների կարծիքն այս հարցում նույնպես կիսվել է։ Ոմանք շարժական կրպակները նոր և հետաքրքիր մշակույթ են համարում, մյուսները` հակասանիտարական։ Հարցվածների հիմնական մասն օգտվում է այդ կրպակների ծառայություններից, սակայն մեծ մասը դժգոհ է դրանց որակից։

«Դրանցից մի քանիսը շատ կոլորիտային են և գրավչություն են հաղորդում քաղաքին։ Ափսոս, որ թրեյլերները միայն կենտրոնում են։ Ես հաճույքով սուրճ կխմեի Մասիվում», – ասաց քաղաքի բնակիչներից մեկը` Ժասմինը։

Ի տարբերություն նրա` Լուսինե անունով աղջիկը կարծում է, որ բոլոր շարժական կրպակները պետք է փակել, քանի որ գները չափազանց բարձր են, իսկ արտադրանքի որակը` ցածր։ Հայկը կարծում է, որ շարժական կրպակները խանգարում են երթևեկությանը և կայանատեղ են զբաղեցնում։ Նա առաջարկում է թույլատրել դրանց գործունեությունը միայն այգիներում և մեքենաների երթևեկությանը չխանգարող այլ վայրերում։

Фургон на площади Республики
© Sputnik / Nana Martirosyan
Շարժական կրպակ Երևանում

Նշենք, որ քաղաքապետարանի տվյալներով` ընդամենը երեք ամիս առաջ Երևանում եղել է 47 շարժական կրպակ, այսօր դրանք մոտ 70 են։

Ըստ թեմայի

Սպանեցի՛ք ձեր թոշակներով, կամ ՀԴՄ կտրոնները տնտեսական հեղափոխության շարժիչնե՞րն են
«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է
Երևանում պայքարում են քաղցր բամբակի դեմ. ի՞նչ են մտածում վաճառողները. լուսանկարներ
թեգերը:
քաղաքապետարան, առևտուր, Երևան

Գլխավոր թեմաներ