18:18 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Գազալցակայան

Օրենքը փոխվեց, բայց այն առաջ էլ կարելի էր շրջանցել. ի՞նչ կտա ստուգումների մասին նոր օրենքը

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
17010

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանին այնքան էլ չեն ոգևորվել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Նրա խոսքով` ստուգում անողը հին օրենքով էլ կաներ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ստուգում իրականացնող տեսչական մարմիններն առանց ստուգումների մասին օրենքի փոփոխության էլ կարող էին անաչառ ստուգում իրականացնել։ Իսկ նրանց մի ստվար զանգվածը նույնիսկ գտել էր օրենքը շրջանցելու ձևը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով Ազգային ժողովում այսօր ընդունված «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին։

Նորացված օրենքով վերացվել է չափագիտական ստուգում իրականացնելուց տնտեսավարող սուբյեկտին այդ մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ տեղյակ պահելու պահանջը: Այլ կերպ ասած` տնտեսվարողն այլևս նախապես չի իմանա, թե որ պահին իր դուռը կթակեն տեսուչները։

«Կային մարմիններ, որոնք կա՛մ չէին ուզում, կա՛մ չգիտեին, կա՛մ իրենց մահանա էր պետք օրենքը շրջանցելու համար»,– ասաց Պիպոյանը։

Նա չցանկացավ բացել բոլոր փակագծերը, բայց շեշտեց, որ արդար ստուգումներ իրականացնելու ցանկության դեպքում պետական կառույցները հին օրենքով էլ կարող էին օգտվել օրենսդրության սողանցքներից։

«Այն ձևակերպումը, որով առանց օրենքը փոխելու էլ կարող էին ստուգումներ անել, այն ժամանակ էլ կար, հիմա էլ կա։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ստուգումներ անել, գտել էին լուծման մեխանիզմները»,– ասաց Պիպոյանը` այդուհանդերձ հորդորելով եզրակացություններ անելու համար սպասել նոր օրենքի կիրառմանը։

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։

Հայկական լոլիկն արտահանում ենք, թուրքականը` ուտո՞ւմ. ներմուծված լոլիկը զսպաշապիկի դեր ունի

Օրենքի քննարկման ժամանակ ԱԺ–ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ասել էր, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգումների մասին, վերացնում են թերությունները, իսկ ստուգման ավարտից հետո կրկին շարունակում խախտումներով աշխատել։

Մեղավոր պաշտոնյաները կպատժվեն. վարչապետը ՊՎԾ–ին հանձնարարել է ստուգումներ անցկացնել

Հիշեցնենք` 2018թ–ին անգամ նախապես տեղեկացվելուց հետո, երբ տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել 25 ԱԳԼՃԿ–ներում, բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել էին խախտումներ։ Գազը կիլոգրամի փոխարեն լիցքավորվել էր խորանարդ մետրով, գազի ճնշումը գերազանցել էր թույլատրելի չափը, չափիչ սարքերը ստուգաչափված չէին եղել:

Ստուգումներ սննդի կետերում և 5 հազար տոննա տեխնիկական աղ. ո՞վ է ուզում թունավորել հայերին

Ըստ թեմայի

Ապրանքը վերադարձնելիս վեճեր չե՞ն լինի. ինչ է պարտադրելու նոր օրենքը վաճառողին ու սպառողին
Անակնկալ ստուգումներ գազա և բենզալցակայաններում. իմաստ կա՞, եթե շուկայի կառուցվածքը սխալ է
ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում մոտ 63 միլիարդ դրամի խախտումներ են բացահայտվել. ՊԵԿ նախագահ
թեգերը:
Բաբկեն Պիպոյան, ստուգումներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ