23:17 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
692 0 0

Առավոտյան ակտիվիստները զանգել են և հաղորդել, որ ողջ են։ Տվյալ պահին տեղում աշխատում են փրկարարներն ու ակտիվիստները։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի լեռներում կորած ալպինիստներ Գեղամ Օհանյանին և Հենրիկ Գևորգյանին գտել են Աժդահակ և Սպիտակասար սարերի միջև։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

«Առավոտյան նրանք զանգեցին մեզ, որից հետո սկսվեցին որոնումները։ Հիմա փորձում ենք հասկանալ պատճառները, թե ինչու ենք նրանք մնացել սարերում և ուղղաթիռի օգնությամբ փորձում ենք դուրս բերել նրանց այդտեղից», – ասաց Դանիելյանը։

ԱԻՆ մամուլի ծառայությունից էլ հաստատեցին, որ ակտիվիստներին գտել են սարերում։

Ֆրանսահայ ալպինիստը գիտի` ինչպես համոզել Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ երկու ակտիվիստ–ալպինիստներ կորել են սարերում։ ԱԻՆ–ում այդ մասին ահազանգը ստացվել է ժամը 21։27–ին։ Դեպքի վայր է ուղարկվել օպերատիվ փրկարարական խումբ և 15 քաղաքացիական անձ։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել է նաև ուղղաթիռ։

Ըստ թեմայի

Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Ակնասարի դժվարին վերելքը հաղթահարված է
Թղիթ ամրոց, Ծաղկեվանք մատուռ. Ծաղկունյաց լեռներում թաքնված պատմական անցյալի անխոս վկաները
թեգերը:
ալպինիստ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Գեղամա լեռներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ