21:24 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Մինչև այս տարվա հոկտեմբերի 31–ը 63 000 պատահար է տեղի ունեցել, որը նախորդ տարվա համեմատ` 17 տոկոսով ավել է։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Վերջին շրջանում ավելացել է այն վթարների թիվը, որոնք տեղի են ունենում վարորդների` հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

«Վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով, ոստիկանական կարգախմբերի թվի հետևանքով են։ Այսինքն` տարեցտարի մեքենաների թվաքանակն ավելանում է, սակայն ոստիկանական կարգախմբերի թիվը մնում է նույնը: Եթե այն ժամանակ մի  կարգախումբը հսկում էր 1000 մեքենա, այժմ այդ թիվը շուրջ 10 000–ի է հասել»,- ասաց նա:

Ղահրամանյանի խոսքով` վարորդներն «իմունիտետ» են ձեռք բերել տեսախցիկների նկատմամբ, այսինքն` մինչև տեսախցիկը դանդաղ են վարում, սակայն տեսախցիկն անցնելուց հետո նորից սկսում են արագ վարել: Նա հայտնեց, որ մինչև այս տարի հոկտեմբերի 31–ը 63 000 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որը, նախորդ տարվա համեմատ, 17 տոկոսով ավելացել է։ Այսինքն` օրական 200 պատահար է տեղի ունենում։

Երևանում ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի. սենսացիոն տեսանյութի հերոսը պատժվել է

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Սյունիքի մարզի սարսափելի ավտովթարի նոր մանրամասները. Opel–ը դուրս է եկել հանդիպակաց գոտի

Այնտեղ նշվում է, որ ՃՏՊ–ների ժամանակ եթե մեքենայի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով մեքենաների դիրքը, կրած վնասները։ Եթե ՃՏՊ–ի հետևանքով չկան վնասվածքներ ստացած անձինք և վարորդը 20 րոպեի ընթացքում չազատի ճանապարհի երթևեկելի մասը` կտուգանվի 10 000 դրամի չափով։

Ըստ թեմայի

Հայտնի է Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած վթարի պատճառը. ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել
Mercedes-ը կողաշրջվել է Հրազդանի կիրճում. վարորդին հիվանդանոց են տեղափոխել
Այվազյան. «Հանդիպակաց վթարի դեպքում աջ ղեկով մեքենայի վարորդի համար ավելի անվտանգ է»
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, ավտովթար, վթար, ավտոմեքենա

Գլխավոր թեմաներ