08:32 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
327 0 0

Քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, Արշակ Հակոբյանի սանիկն է:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեի տունը, որի ուղղությամբ նոյեմբերի 21–ին կրակոցներ էին արձակել նույն պողոտայի 63 հասցեից, պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, իսկ նրա քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Կայքը հայտնում է նաև, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանի թիվ 116 դպրոցի բակում կրակոցներ են հնչել

Նշվում է, որ ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:

Հիշեցնենք`նոյեմբերի 21-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։

Ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել էին 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել էին նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք էր եղել։

Ըստ թեմայի

Կրակոցներ Ավան–Առինջում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել
Կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ տղայի մեքենայի ուղղությամբ
Ինքնությունը ճշտվել է. ոստիկանությունը` Արմավիրում հնչած կրակոցների դեպքի մասին
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Երևան, կրակոց, Վլադիմիր Գասպարյան

Գլխավոր թեմաներ