20:46 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
121051

Չնայած տարիքին՝ 13-ամյա Կարինան կարողացավ հաղթահարել հուզմունքն ու փայլուն ելույթ ունենալ:

ԵՐԵՎԱՆ, 24 Նոյեմբեր — Sputnik. Այս պահին «Առաջին ալիքի» ուղիղ եթերում հեռարձակվում է Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2019» ամենամյա երգի մրցույթը, որտեղ Հայաստանի պատվիրակը՝ 13-ամյա Կարինա Իգնատյանն իր գունեղ  «Colours of Your Dream» երգով հանդես եկավ 15-րդ համարի ներքո: Կարինան իր ելույթը հրաշալի կատարեց:

Հեռուստադիտողները դեռևս հնարավորություն ունեն ևս մեկ անգամ քվեարկելու:

«Փայլուն ելույթ էր, Կարինա՛, շա՛տ ապրես»,-նշեց հաղորդավար Ավետ Բարսեղյանը և հայությանը կոչ արեց ակտիվ քվեարկել մեր մասնակցի օգտին:

Հիշեցնենք, որ մինչ Լեհաստան մեկնելը Կարինան հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում:

«Մրցույթից առաջ, իհարկե, կա հուզմունք, բայց վստահ եմ, որ այն կանցնի: Այժմ միակ երազանքս մրցույթում հաղթելն է: Ես հոգեբանորեն պատրաստ եմ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության: Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ»,- ասել էր Կարինան:

2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանն իր «L.E.V.O.N․» երգով։ Նա զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։

Ըստ թեմայի

«Երազում եմ հաղթել և մրցույթը բերել Հայաստան». «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցը շնորհակալ է
Հարութ Փամբուկչյանը «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի հայ մասնակցին հաղթանակ է մաղթել
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի փորձի ժամանակ ռուս մասնակիցն ուշագնաց է եղել
«Մանկական Եվրատեսիլ 2019-ի» ՀՀ պատվիրակ Կարինա Իգնատյանն արդեն Լեհաստանում է
թեգերը:
ելույթ, երգչուհի, երգ, Մանկական Եվրատեսիլ, Եվրատեսիլ, Կարինա Իգնատյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ