11:53 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի` «Սորոսի» գրասենյակի մասին հնչեցրած խոսքերին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Սորոսի» հիմնադրամի վերաբերյալ մեկնաբանություններ արվել են նաև այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` արձագանքելով «Բաց հասարակության հիմնադրամների» վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի հնչեցրած խոսքերին։

Իշխող խմբակցության ղեկավարը, մասնավորապես, հայտնեց, որ բացառում է, որ վտանգ ներկայացնող բացահայտման դեպքում Վանեցյանն ու ԱԱԾ–ն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեին։

«Ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որևէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող կազմակերպությանն առնչվեր, անմիջապես կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը։ Եթե նման միջոցառումների չի դիմել, ուրեմն պետք է վստահ լինենք, որ նման վտանգ չի տեսել։ Ընդ որում, խոսում ենք անձի մասին, բայց ինստիտուտներն անձերով պայմանավորված չեն։ Պարոն Վանեցյանի այդ դիրքորոշումը, վստահ եմ, հիմնված է եղել այն զեկույցների, վերլուծությունների վրա, որ նրան ներկայացվել են»,– ասաց Մակունցը։

Փառք Աստծո, որ ինձ իրենց քաղաքական թիմի անդամ չեն համարել. Վանեցյան

Նա նաև նշեց, որ Վանեցյանի հայտարարություններն իրականում տարակուսանք են առաջացնում և հույս հայտնեց, որ ԱԱԾ նախկին տնօրենն ինքը այդ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն կանի։

Հիշեցնենք` նոյեմբերի 21-ին, 168.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծիք էր հայտնել, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ է պարունակում:

Ըստ թեմայի

Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր
Ինչու Արթուր Վանեցյանը ՀՀ իշխանության դեմ տեղեկությունը չի օգտագործում. փորձագետ
«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին
«Արթուր Վանեցյանն է 1։9 հաշվով պարտվելու պատասխանատուն, պետք է բացատրություն տա». Մկրտչյան
թեգերը:
Սորոսի հիմնադրամ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան, Լիլիթ Մակունց, Հայաստան

Գլխավոր թեմաներ