09:16 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2445)
89 0 0

Քաղաքապետարանի պաշտոնյան դիմել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իր բնակարան և այնտեղից գողացել 300 հազար դրամ, 10 հազար ռուբլի։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության մարզերից մեկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի 20-ամյա քույրը թալանել է եղբոր բնակարանն ու գումարի մի մասը ծախսել անձնական կարիքների համար։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Թալանել են երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր

Կայքի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 11։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իր բնակարան և այնտեղից գողացել 300 հազար դրամ, 10 հազար ռուբլի։

Խոշոր գողություն Հայաստանում. թալանել են պոլիկլինիկայի տնօրենի տունը

«Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ գողությունը կատարել է տուժածի՝ 25-ամյա Վոլոդյա Ս-ի 20-ամյա քույրը»,–գրում է կայքը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2445)

Ըստ թեմայի

Լոռու մարզում թալանել են ՀՅԴ–ի գրասենյակը
Թալանել են բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի տունը
ԱԺ նախկին պատգամավորի տունը թալանել են
«Զվարթնոցի» աշխատակիցները թալանել են ՌԴ քաղաքացուն. ուղեբեռից 2 մլն դրամի ոսկեղեն են հանել
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Մարզ, բնակարան, գողություն

Գլխավոր թեմաներ