09:56 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
828 0 0

Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված ու գեղեցիկ զույգը չի ցանկանում մեկնաբանել լուրը, բայց Բաբասյանը սոցցանցային էջերից ջնջել է ամուսնու հետ համատեղ լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սոցցանցերում և մամուլում լուրեր են տարածվել, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ հայտնի սննդաբան Լիլիթ Բաբասյանն այլևս միասին չեն։ Sputnik Արմենիան կապ հաստատեց Լիլիթի հետ, բայց նա չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։

«Ես այժմ որևէ հարցազրույց չեմ տալիս ու չեմ ցանկանում որևէ կերպ անձնական թեմայով պարզաբանում տալ»,- ասաց նա։

Ալեքսանդր Բաբասյանը ևս չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել տարածված լուրերը` ո՛չ հերքելով , ո՛չ հաստատելով դրանք։

Նշենք, որ զույգի բաժանման մասին սկսեցին խոսել, երբ մոտ մեկ ամիս առաջ Լիլիթն իր ծննդյան 27-րդ տարեդարձը որոշեց նշել ընտանիքից հեռու՝ ԱՄՆ-ում:

Լինում են դժվարին պահեր, երբ ընտրությանդ կասկածանքով ես վերաբերվում. Լիլիթ Բաբասյան

Այժմ Լիլիթը սոցցանցային իր էջերից ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարներն ու փոխել ազգանունը` Բաբասյանից դառնալով Բասյան։

Դերասանի սոցցանցային էջերում շարունակում են պահպանվել զույգի երջանիկ օրերը հիշեցնող լուսանկարները, որոնցից մեկին կից Ալեքսանդրը գրել է. «Ամենագեղեցիկն ու ամենազգացմունքայինը, որ կարող էր ինձ հետ պատահել այս խորհրդավոր աշխարհում, դա քեզ հանդիպելն է»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexandr Babasyan (@alexandrbabasyan)

Լիլիթն օրեր առաջ լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում արել։

«Կար ժամանակ, երբ միայն երազել կարող էի այսպիսի նիհարության մասին». Լիլիթ Բաբասյան

«Երբեմն կյանքը հարվածում է այնպես, որ վեր կենալ չի ստացվում։ Գալիս է օրը, երբ դու մնում ես մենակ ու հետ ես նայում` տեսնելով այն տարիները, որոնք թողել ես հեռվում, տարիներ, որոնք քեզ ոչ ոք չի վերադարձնի։ Սարսափելին այն է, որ այնտեղ` հեռվում, դու թողել ես ինքդ քեզ։ Ասում են`ժամանակը բուժում է, ոչ, դա միայն թույլերին կարող է հանգստացնել։ Խոսքերը, երդումներն ու խոստումները մեր ժամանակներում քաղցր ու դառը սուտ են»,- գրել է նա։

Լիլիթ Բաբասյանի շնորհիվ 17–ամյա աղջիկն անճանաչելի է դարձել. լուսանկար

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Basyan (@lilitbasyan)

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2012 թվականին։ Նրանք մեկ որդի ունեն, որն արդեն 5 տարեկան է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Basyan (@lilitbasyan)

Ըստ թեմայի

Ինչպես տոնական օրերին քաշ չհավաքել. սննդաբանի խորհուրդները
Լիլիթ Բաբասյանի «Ուղիղ եթերը». հայ դիետոլոգը գաղտնիք է հայտնել Անդրեյ Մալախովին
«Նոր կյանք` նոր մարմնում». Լիլիթ Բաբասյանը վլոգի միջոցով կօգնի նիհարել
թեգերը:
ամուսին, Լիլիթ Բաբասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ