06:53 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Վարդան Սրմաքեշ. արխիվային լուսանկար

Գյումրու բոլոր ծննդատները կփակվե՞ն. Սրմաքեշը նորն է բացում

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
178 0 0

Վարդան Սրմաքեշի հիմնադրամը Գյումրիում նոր ծննդատուն կկառուցի։ Այն պատրաստ լինելուց հետո մնացած բոլոր ծննդատները կփակվեն։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի հիմնադրամը Գյումրիում նոր ծննդատուն կկառուցի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Գյումրիում ծնվող երեխաների թիվը նվազում է. ծննդատունը նույնիսկ սոնոգրաֆիայի սարք չունի

Նա նշեց, որ նախագիծը պայմանավորված է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի հիմնած հիմնադրամի միջև 2019 թվականի օգոստոսի 2-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով, որով Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածք է հատկացվելու։

Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու. նախարարը հրապարակել է շենքի նախնական էսքիզները

«Ավստրիական հիվանդանոցն այս պահին շատ վատ վիճակում է գտնվում։ Եվ խոսքը միայն շենքային պայմանների բարելավմանն է վերաբերում»,– ասաց Նանուշյանը։

Հայերի ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել` ընտանիքի 6-րդ դուստրը. լուսանկարներ

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, սակայն, հայտնեց, որ նոր ծննդատան կառուցումից հետո Գյումրիում այսօր գործող բոլոր մնացած ծննդատները փակվելու են։

«Մենք Սրմաքեշի հետ էլ պայմանավորվեցինք, որ տեղը մի քիչ ավելի մեծ լինի, որ մահճակալների քանակն էլ շատ լինի, որովհետև սա դառնալու է Գյումրու միակ ծննդատունը, մյուսները փակվում են։ Իսկ եթե սա Գյումրու միակ ծննդատունն է լինելու, ապա 20-30–ը քիչ կլինի։ Նախնական խոսակցություններով` մենք 40-ից ավել ենք ասել, որ երևի օպտիմալ կլիներ»,– ասաց նա։

Առողջապահության փոխնախարարը հայտնեց, որ տեղյակ չէ, թե քանի տեղ է ենթադրում շինարարական նախագիծը, բայց և նշեց, որ այս նախագիծը մնացած ծննդատները փակելու հետ կապ չունի։

Ըստ թեմայի

Սփյուռքահայ գործարարը դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակցությանը. Գյումրիում բացվեց «Սաստեքսը»
Գյումրեցիները «պատժեցին» «Ֆրանկ Մյուլլերին»
Ի՞նչ խոսեցին փակ դռների հետևում. Sasstex-ի տնօրինությունն ու բանվորուհիները հանդիպեցին
թեգերը:
Հայաստան, Վարդան Սրմաքեշ, Գյումրի, ծննդատուն, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ