09:07 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
457 0 0

Օտարերկրացիների կողմից նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի կծիկը կարծես սկսում է բացվել։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Նորածինների ապօրինի որդեգրման դեպքով մեկ անձ է ձերբակալվել: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու պատրվակով երկու երեխայի վաճառքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևանի 1976 թվականին ծնված բնակիչը»,–գրում է Հարությունյանը։

Նա հավելել է նաև, որ դեպքի առչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայաստանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել․ հնդիկը շահագործել է ազգակիցներին. տեսանյութ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Ընտանեկան բռնության ու թրաֆիքինգի ենթարկվածները օգնություն կստանան. վարչապետ

Մասնավորապես, 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում ծնողը հայտնել է, որ գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։

Ըստ թեմայի

Երեխաների որդեգրման խնդիրները և ռիսկերը կքննվեն միջգերատեսչական աշխատանքային խմբում
Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում
Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը
Քրմոյան. «Որքան երեխան փոքր է, այնքան որդեգրման պահանջարկն ավելի մեծ է»
թեգերը:
Ձերբակալում, Նաիրա Հարությունյան, ՀՀ քննչական կոմիտե, Թրաֆիքինգ, երեխա, նորածին

Գլխավոր թեմաներ