18:41 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
249 0 0

Ամենօրյա աշխատանքային գրաֆիկի անցնելու պատճառը տոնական օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելն է։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Սույն թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Ամենօրյա աշխատանքային գրաֆիկի անցնելու պատճառը Նոր տարվա և Սուրբ ծննդի օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելն է։

Նշվում է, որ տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց:

Ուղևորափոխադրումների աճ, նոր էլեկտրագնացքներ. է՞լ ինչ նորություններ ունի ՀԿԵ–ն

Երևանից գնացքը կմեկնի ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:

Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝  նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝  կենտ օրերին:

Երևանից Գյումրի գնացքը հասնում է վնասով. կառավարությունը ՀԿԵ–ին 351 մլն դրամ կտրամադրի

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

Ուղևորափոխադրումների աճ, նոր էլեկտրագնացքներ. է՞լ ինչ նորություններ ունի ՀԿԵ–ն
Փոխվում է Երևան-Գյումրի արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը
Գյումրու դեպոյի աշխատակիցների գործադուլն աշխատանքային օրենսդրության խախտում է. ՀԿԵ
Գործադուլը դադարեցրել են. գնացքների երթևեկությունը վերականգնված է. ՀԿԵ
թեգերը:
Գնացք, Թբիլիսի, Երևան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), Հայաստան

Գլխավոր թեմաներ