20:45 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Արևմուտքում Գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթն ավանդաբար Black Friday–ի կապակցությամբ զեղչեր են գործում։ Ակցիային միանում են նաև Հայաստանի առևտրի կենտրոնները։ Թե ինչ է «Սև ուրբաթը» և ինչպես խուսափել անբարեխիղճ խորամանկություններից` ընթերցեք Sputnik Արմենիայի նյութում։

Լիլիթ Հարությունյան

Black Friday–ը կամ «Սև ուրբաթը» մեծ զեղչերի օր է, որը սկզբնավորվել է ԱՄՆ–ում և որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը առևտրի կենտրոններում և խանութներում։

Վերջին տարիներին ակցիային միանում է նաև Հայաստանը. զեղչվում են հագուստի, կոշիկի, աքսեսուարների, կենցաղային տեխնիկայի և որոշ ծառայությունների գները։ Անցած տարի Black Friday–ին միացավ նաև Armenia ավիաընկերությունը. առավոտվա 9։00–ից մինչև 19։00 բոլոր ուղղություններով կարելի էր տոմսեր գնել ավելի ցածր գնով։

Black Friday–ն Հայաստանում

«Սև ուրբաթի» նախաշեմին Հայաստանի որոշ խանութներ և ապրանքանիշներ (առավելապես Երևանում) հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին, որ միանում են ակցիային և զգալի զեղչեր առաջարկում։ Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում այդ օրն ամենաշատը հագուստ ու տեխնիկա են գնում։

«Սև ուրբաթի» սև կողմը. զգուշացեք Facebook–ի էժան վաճառքի հայտարարություններից

Սակայն Հայաստանում ամեն դեպքում չի նկատվում Արևմուտքում տիրող իրարանցումը. այստեղ ծեծկռտուքներ չեն լինում հսկայական հերթերում, չեն կոտրում առևտրի կենտրոնների դռները, միմյանց ձեռքից ապրանքներ չեն խլում։ Ամենայն հավանականությամբ, Black Friday–ի նկատմամբ հայերի հանգիստ վերաբերմունքի պատճառն այն է, որ նրանք հոռետեսորեն են վերաբերվում մեծ զեղչերին։ Գնորդներից շատերն առանձնապես չեն էլ հավատում իրական ակցիաներին։

Այնուամենայնիվ, մի շարք ընկերություններ Հայաստանում նպատակաուղղված հետևում են արևմտյան ավանդույթին և արդեն զեղչերի բում են հայտարարել։ Black Friday–ին են միացել Երևանի առևտրի խոշոր կենտրոնները` Dalma Garden Mall, Rio Mall, Mega Mall, Yerevan Mall։

«Սև ուրբաթ» պատգամավորների համար. Թբիլիսիում ընդդիմությունը կրկին փողոց է դուրս եկել

Բացի դրանից, զեղչեր են գործում Vega, Beko, Zigzag կենցաղային տեխնիկայի խանութներում, Hermitage և Burmunk օծանելիքի խանութներում։ Ակցիային մասամբ կմիանա նաև Mary բուտիկը։

Ըստ թեմայի

Նոր ատրակցիոն Հայաստանի մայրաքաղաքում. Երևանից կարելի է թռչել «տիեզերք». տեսանյութ
Դուբայ, Շարժա, Աբու Դաբի. որտեղ և ինչպես անցկացնել ձմեռային անմոռանալի հանգիստ
Վնասով են աշխատում. Armenia–ն նոր իշխանության աջակցության կարիքն ունի
Բանանը դավաճանեց հեղափոխությանը, կամ հայկական Նոր տարվա նախատոնական առանձնահատկությունները
թեգերը:
հագուստ, խանութ, Հայաստան

Գլխավոր թեմաներ