05:12 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
380401

Դերասանուհին խոստովանում է, որ նոր կյանք է սկսել ու անցյալում է թողել  իր նախկին ընկերուհիների հանդեպ վերաբերմունքը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դերասանուհի Անժելա Սարգսյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի ամուսնալուծությանը և դրա արձագանքներին։ Դերասանուհուն նյարդայնացրել է, որ մարդիկ իրեն տարբեր հաղորդագրություններ են գրում, հիշեցնելով, որ  Ասլամազյանն իր համար դժվարին օրերին չսատարեց իրեն, ավելին`առաջին մեղադրողներից էր:

«Հերիք ա, հերիք ա ինձ ուղարկեք նմանատիպ «սքրինշոթեր» և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախ ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0–ից կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս…»,-գրել է Անժելան։

«Ամուսնալուծվել եմ, ամուսինս կալանավայրում է». Գայանե Ասլամազյանն անկեղծացել է. տեսանյութ

Գրառման հետ մեկտեղ դերասանուհին հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է օգտատերի այն մեկնաբանությունը, որը հիշեցնում Է Գայանեի վերաբերմունքն Անժելա Սարգսյանի անվան հետ կապված սեքս-սկանդալի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի հերոսուհիները դարձան ամենաքննարկվածները:

Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնուն ձերբակալել են 40 կգ կոկաինի պատճառով

Ըստ մամուլի հրապարակումների` Անժելա Սարգսյանի  սեքս-սկանդալի պատճառով սերիալի խաղընկերուհիները՝ Անի Պետրոսյանը (Աննա), Ագնեսա Շահնազարյանը (Սոֆա) ու Գայանե Ասլամազյանը (Հասմիկ) հրաժարվեցին խաղալ դերասանուհու հետ: Լրատվամիջոցներից մեկի տեղեկությամբ` Անին, Ագնեսն ու Գայանեն հեռուստաընկերության ղեկավարության առաջ պայման էին դրել, թե այլևս չեն նկարվի Անժելայի նման «անբարոյականի» հետ: Ասել էին, թե չեն ուզում, որ իրենց անունները կապվեն նրա անվան հետ:

Ըստ թեմայի

Հայերի մոտ ամեն ինչ թարս է. ֆրանսահայ դերասանուհին`հայերի հետաքրքրասիրության մասին
Վելեժևայի ամուսինը պարզաբանել է` ինչու է դերասանուհին ինքնաթիռում կռիվ արել
Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ
թեգերը:
ամուսնալուծություն, դերասանուհի, Անժելա Սարգսյան, Գայանե Ասլամազյան

Գլխավոր թեմաներ