20:31 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
63611

«Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ ծավալված բանավեճերն ու «մարտերը» չեն խանգարել, որ Հայաստանում պատվաստում ստացած աղջիկների թիվն ավելանա։ Ծնողներից ոմանք անձամբ են ստուգել պատվաստանյութը, իսկ հետո դուստրերին են տարել պատվաստվելու։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ շուրջ 50 հազար մարդ է պատվաստվել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Գարդասիլով» պատվաստումները Հայաստանում մեկնարկեցին 2017 թվականի դեկտեմբերի 11-ին։ Պատվաստում էին 13 տարեկան և բարձր տարիքի աղջիկներին նախքան սեռական առաջին հարաբերությունը։ Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում տեղեկություն էր տարածվում, որ «Գարդասիլը» վտանգավոր է և կարող է անպտղության հանգեցնել, ինչը, մասնագետի խոսքով, առաջին տարին անդրադարձավ պատվաստումների ցուցանիշների վրա. այդ ժամանակ պատվաստվեցին 13 տարեկան 1500 աղջիկ։

Դրանից հետո որոշվեց բարձրացնել տարիքային շեմը և սկսեցին պատվաստում ստանալ մինչև 45 տարեկան անձինք, ընդ որում` և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Նպատակը մեկն էր` ցույց տալ, որ պատվաստանյութն անվնաս է։ Ավելին` հետպատվաստման շրջանում որևէ բարդացումներ չհայտնաբերվեցին։ Սահակյանի խոսքով` ծնողներից շատերն իրենց վրա փորձելով պատվաստանյութը` սկսեցին դուստրերին տանել պատվաստվելու։

«Պատվաստում ստացածների հիմնական մասը մեծահասակ կանայք են, միայն 20%–ը` 13 տարեկան աղջիկները, այսինքն` մեր թիրախային խումբը։ Պատվաստումն առավել արդյունավետ է հենց 13 տարեկանների շրջանում, այդ պատճառով տարիքային շեմը նման բարձր մակարդակի թողնելը նպատակահարմար չէ», – ասաց փորձագետը։

Սահակյանը նշեց, որ Երևանում մարզերի համեմատ ամենացածր ցուցանիշն է գրանցվել ոչ միայն պապիլոմա վիրուսի պատվաստման առումով, այլև բոլոր պարտադիր պատվաստումների։ Նա կարծում է, որ դա կապված է ոչ այդքան բացասական քարոզի հետ, որքան բուժհիմնարկների աշխատակիցների վերաբերմունքի, որոնցից շատերը ոչ այդքան գրագետ և կոռեկտ են պատմել պատվաստման նպատակների և դրական կողմերի մասին, ինչ պատճառով քաղաքացիները հրաժարվել են պատվաստումից։

Նշենք, որ այս պատվաստումը պարտադիր չէ։ Դրանից հրաժարվելու համար ծնողը պետք է ներկայանա պոլիկլինիկա և գրավոր դիմում գրի` հաստատելով, որ ծանոթ է հավանական հետևանքներին։ Հայաստան ներմուծած «Գարդասիլի» ամբողջ խմբաքանակն արտադրվել է ԱՄՆ–ում 2016 թվականին, լաբորատոր ստուգում է անցել Նիդեռլանդներում։

Ըստ թեմայի

Մարկոսյան. «Քաղաքացին կարող է բանավոր հրաժարվել իր երեխայի պատվաստումից»
Հայերին վախեցրին «Գարդասիլով». պատվաստումները ցանկալի ծավալներ չեն գրանցում
Ավագյան. «Կարևորը անպտղության կանխարգելումն է. առողջ ապրելակերպ, անվտանգ սեռական վարքագիծ»
թեգերը:
Գայանե Սահակյան, պատվաստումներ, Գարդասիլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ