06:33 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
ԿԱՊԱՆ

«Երիտասարդական մայրաքաղաք 2020». ո՞ր քաղաքն է հաղթող ճանաչվել

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
212 0 0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց «Երիտասարդական մայրաքաղաք 2020» մրցույթի արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Կապանն ընտրվել է ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2020 թվականին Կապանում կիրականացնի տեղական, միջազգային, ինչպես նաև դրամաշնորհային  երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներգրավվելով համայնքի և մարզի երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին»,-ասաց փոխնախարարը:

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքները: Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ և հայտերի փորձագիտական գնահատման արդյունքում:

«Նոյեմբերի 5-25-ը քաղաքացիները sms հաղորդագրությամբ քվեարկել են իրենց նախընտրելի քաղաքի համար, իսկ 15-ից մրցույթի կազմկոմիտեն`փորձագետների հետ միասին, այցելել են հայտատու քաղաքների` մարզական, մշակութային, ժամանցի հաստատություններ և ծանոթացել են տեղի երիտասարդների հետ»,-նշեց Լոռեցյանը:

«Քարտեզահայրը» կօգնի ուտելու սիրահարներին, նեյրոցանցը` էպիլեպսիայով հիվանդներին

Ըստ փոխնախարարի` այս մրցույթով ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խթանել երիտասարդական նախաձեռնողականությունը, համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները:

Էջմիածինն արդեն առաջին խելացի կանգառն ունի. մարդիկ կարող են սուրճ խմելով սպասել ավտոբուսին

Հիշեցնենք, որ մրցութային հանձնաժողովը  2019 թվականին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք էր հռչակել Վանաձորը։

Ըստ թեմայի

Երևանը «խելացի քաղաք» դարձնելու գործում կարող է օգնել Մոսկվան
Հայաստանի ամենամեծ փազլն արդեն հավաքված է. ինչու են Գյումրիում սպասում Փաշինյանին
Երևանի շենքերի պատշգամբներն ու տանիքները «պարապ» չեն մնա. ինչ է նախաձեռնել քաղաքապետարանը
Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ
թեգերը:
Երիտասարդ, Կապան, Հայաստան

Գլխավոր թեմաներ