00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջինը Հայաստանում. «ապագայի ինտերնետի» թեստային կենտրոն կբացվի Երևանում

© Sputnik / Aram NersesyanПосол Франции в Армении Джонатан Лакот на Международном форуме Всемирной Ассоциации женщин - предпринимателей (26 апреля 2019). Еревaн
Посол Франции в Армении Джонатан Лакот на Международном форуме Всемирной Ассоциации женщин - предпринимателей (26 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Rina ֆրանսիական տեխնոլոգիան կարող է դառնալ TCP/IP պրոտոկոլի այլընտրանքը, որի վրա հիմնված է այսօրվա համաշխարհային ինտերնետը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputink. Հայաստանում կբացեն Rina տեխնոլոգիայով «ապագայի ինտերնետի» առաջին փորձնական կենտրոնը։ Այս մասին այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հայտարարեց դեսպան Ջոնաթան Լաքոթը` ներկայացնելով նոր RINArmenia նախագիծը։

«Ֆրանսիան եղել և մնում է աշխարհի առաջատար տեխնոլոգիական գերտերություններից մեկը։ Մենք շարունակում ենք մեր փորձը ներկայացնել Հայաստանին` տրամադրելով մեր լավագույն տեխնոլոգիաները և կրթական ծրագրերը», – ասաց դեսպանը։

© Sputnik / Asthik SukiasyanՋոնաթան Լաքոթը ներկայացնում է նոր` RINArmenia նախագիծը
Առաջինը Հայաստանում. «ապագայի ինտերնետի» թեստային կենտրոն կբացվի Երևանում - Sputnik Արմենիա
Ջոնաթան Լաքոթը ներկայացնում է նոր` RINArmenia նախագիծը

Այս անգամ ֆրանսիական տեխնոլոգիան գործնականում կփորձարկեն հայ մասնագետները` ցանցային ինժեներները և ծրագրավորողները։ Երբ ֆրանսիացի մասնագետները վերապատրաստեն նրանց, նրանք կսկսեն Rina տեխնոլոգիայի համար գրել նոր ծրագրեր, որոնք թույլ կտան գործնականում կիրառել այդ նոր ինտերնետը։

«Rina տեխնոլոգիան ստեղծված է Ֆրանսիայում։ Բայց ոչ մի ինտերնետային օպերատոր, նույնիսկ մեզ մոտ, առայժմ չի փորձարկել այն։ Դա բարդ և երկարատև աշխատանք է։ Աշխարհում առաջին անգամ դա տեղի կունենա Հայաստանում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց նախագծին մասնակցող e-Hayt տեխնոլոգիաների զարգացման հայ–ֆրանսիական հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն։

Чрезвычайный и Полномочный посол Франции в Армении Джонатан Лакот во время встречи с министром обороны Армении Дaвидом Тoнояном (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երախտապարտ է հայերին. Լաքոտը գրառում է արել

Հայաստանում կփորձարկվի ինտերնետի սկզբունքորեն նոր «ճարտարապետություն»։ Դրա մշակման ղեկավարներից մեկը ֆրանսիացի ինժեներ Լուի Պուզենն է, որը դեռ 70–ականներին ինտերնետ–կապի ստեղծման ակունքներում է եղել։ Այժմ 87–ամյա Պուզենը զարգացնում է TCP/IP պրոտոկոլի նոր այլընտրանքը, որի վրա կառուցվում է այսօրվա համացանցը։ Ինժեներ Դիդյե Կարեն, որը երկար ժամանակ աշխատել է Պուզենի հետ, այժմ մասնակցում է RINArmenia–ի աշխատանքին։

«Կարող եմ ասել, որ նոր տեխնոլոգիան ավելի հեշտ կլինի կիրառել, քան ներկա TCP/IP–ն, այն չի պահանջում ավելի հզոր համակարգիչներ կամ ցանցային սարքեր։ Մեր նպատակն է փորձարկել այդ տեխնոլոգիան, մշակել դրան համապատասխան ծրագրեր։ Այնուհետև մենք ուզում ենք Հայաստան ստաժավորման հրավիրել արտասահմանյան ընկերությունների, որոնք կարող են փորձարկել ինտերնետի նոր կառուցվածքն իրենց բիզնեսի համար և, միգուցե, այստեղ բացել իրենց հետազոտական լաբորատորիաները», – ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Իսկ մինչ այդ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն մասնագետներ, որոնք կդասավանդեն նոր տեխնոլոգիան հայ և օտարերկրյա ուսանողներին, կապի ինժեներներին։ Բանակցություններ են ընթանում տեղի տելեկոմ օպերատորների հետ փորձնական ցանցեր ստեղծելու մասին։ Իսկ երկու հայկական ստարտափերն արդեն պատրաստ են փորձարկել այդ տեխնոլոգիաներն իրենց բիզնեսում։

Հայաստան եկող ինտերնետային մալուխը գաղտնի չեն վաճառի Ադրբեջանին. վրացի պաշտոնյա

Դրանցից մեկը Illuria Security–ն է, որը գլխավորում է Եգիպտոսից հայրենադարձված Քրիս Արման Կիլոյանը։

«Մեր ընկերությունը մշակում է պլատֆորմ, որն ավտոմատ կերպով կվերլուծի կասկածելի ծրագրերը և պատրաստ կլինի սպառնալիքներին, իսկ պատրաստի սպառնալիքները կմեկուսացնի` փակելով դրանք վիրտուալ «կոնտեյներներում։ Մենք ուզում ենք ինտեգրացնել Rina–ն մեր տեխնոլոգիայում, որովհետև դրա օգնությամբ կարելի է ավելի հեշտ կազմակերպել տվյալների փոխանցումը։ Այդ տեխնոլոգիան ապակենտրոնացված է. այդ առումով այն ինչ–որ բանով նման է բլոքչեյնին։ Դա օգնում է ավելի լավ հեշտ հարմարվել դրան», – նշեց Կիլոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանները
Առաջինը Հայաստանում. «ապագայի ինտերնետի» թեստային կենտրոն կբացվի Երևանում - Sputnik Արմենիա
Հայաստանում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանները

Նշենք, որ Հայաստանում Ինտերնետի գերազանցության կենտրոն բացելու մտադրության մասին ֆրանսիացի ինժեներները և գործարարներն առաջին անգամ հայտարարել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել 2018թ–ի հոկտեմբերին Երևանում։

Լրահոս
0