14:55 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Վթար, արխիվային լուսանկար

Հայաստանում ՃՏՊ–ների հետևանքով ամեն օր մեկ մարդ է մահանում. ինչ է առաջարկում պատգամավորը

© Sputnik / Lilit Harutyunyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Խորհրդարանի պատգամավորը կոչ է անում գործընկերներին ուշադրություն դարձնել ճանապարհատրանսպորտային պատահարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում ՃՏՊ–ների և մահվան դեպքերի վիճակագրությունը տագնապալի է։ Այսօր ԱԺ–ում այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը։

Նրա խոսքով` Հայաստանում ամեն օր մեկ մարդ է մահանում ավտովթարից։ Հունվար–նոյեմբեր ամիսներին Հայաստանում վթարից մահացածների թիվը հասել է 253-ի, որը 11-ով շատ է նախորդ տարվա համեմատ։

Ըստ պատգամավորի` բալային համակարգը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, կարող է փոփոխություն բերել այս համակարգում և հանգեցնել նրան, որ ճանապարհներին առկա աղետալի վիճակը գոնե ինչ-որ կերպ փոփոխվի։

«Ամեն օր մի քանի ավտովթար է տեղի ունենում։ Խնդիրը ոչ մի կերպ չենք կարողանում լուծել։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Ազգային ժողովը չի հասցնում համակարգի ներդրումը տրամաբանական ավարտին, ինչու է գործընթացը կանգ առել»,– ասաց նա։

Սիմոնյանը կոչ արեց կարճ ժամանակում քննարկել օրենքը երկրորդ ընթերցմամբ և ընդունել այն։

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

Հայտնի է Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած վթարի պատճառը. ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել

Ըստ թեմայի

Թունավորման նոր դեպք Հայաստանում. մայրը 2 երեխաների հետ հիվանդանոցում է
Իջևանում երիտասարդ աղջիկ է մահացել
Պատահար Երևանում. բախվել են գնացքն ու ավտոմեքենան. կա տուժած
թեգերը:
Պատգամավոր, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ