06:54 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Հավնաննան

Հաշմանդամությունը դատավճիռ չէ. պատմություն՝ փոքր քայլերով մեծ խնդիրները հաղթահարելու մասին

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
21710

1992թ.-ից դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն։ 11-ամյա գյումրեցի Հովհաննան ի ծնե տեսողական խնդիրներ ունի, բայց իր հասակակիցների նման դպրոց է հաճախում, ունի բազում ընկերներ, հետաքրքրություններ ու երազանք:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 11-ամյա Հովհաննան տիրապետում է բրալյան այբուբենին և ունի սիրելի զբաղմունք: Ոչ մի բանով հետ չի մնում դասընկերներից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հովհաննայի մայրը` Մարինե Հակոբյանը։

Աղջիկը սովորում է Գյումրու թիվ 40 դպրոցի 6-րդ դասարանում: Հաճույքով Է դպրոց գնում և շատ ընկերներ ունի:

«Հովհաննայի երկվորյակ քույրը` Աննան, դպրոցում մշտապես ուղեկցում է նրան, բայց եթե հանկարծ բացակայում է, աղջկան օգնության են հասնում դասընկերները: Դասաժամերին 45 րոպե կարող է հանգիստ նստել, հատկապես եթե դասը սրտովն է», - ասաց մայրը։

Մայրը պատմում է, որ Հովհաննայի համար, սակայն, միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է եղել. երբ ավելի փոքր էր, իր հասակակիցների նման ուզում էր մանկապարտեզ հաճախել, սակայն Գյումրիում գործող ոչ մի նախակրթարան անհրաժեշտ մասնագետն ու պայմանները չուներ:

Мать Овнанны Марине Акобян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մարինե Հակոբյան, Հովհաննայի մայրը

«Երկու տարի լաց էր լինում, մյուս երեխաների նման մանկապարտեզ գնալ էր ուզում, բայց քաղաքում անհրաժեշտ պայմաններով մանկապարտեզ չկար, որ կարողանայինք Հովհաննային մանկապարտեզ տանել»,- տխրությամբ հիշում է բազմազավակ մայրը։

Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց

Ընտանիքում Հովհաննայից բացի ևս 7 երեխա կա, որոնք ևս ամեն ինչ արել են, որպեսզի Հովհաննան դժվարությունները հաղթահարի։ Մայրը պատմում է, որ աղջկան համոզելու համար հաճախ ստիպված են եղել տարբեր պատճառաբանություններ հորինել։ Դպրոց գնալուց 6 ամիս առաջ միայն հաջողվել է աղջկան մանկապարտեզ ընդունել:

Азбука для слепых
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բրալյան այբուբենը

«Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղում բրալյան այբուբենը սովորելուց հետո աղջիկն ավելի ինքնավստահ է դարձել: Կենտրոնը Հովհաննայի համար հատուկ գրքեր ու տետրեր դժվարությամբ է հայթայթում: Ցավոք, այժմ միայն երեք առարկաների համար բրալյան դասագրքեր ունեն, մյուս առարկաները ստիպված են բանավոր սովորել:

Վերջերս էլ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրում» ծրագրի շրջանակում աղջկան հատուկ համակարգիչ է նվիրել:

Жительница Гюмри Ованна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հովհաննան

«Շատ եմ սիրում համակարգիչը և ազատ ժամանակ, երբ ընկերներիս հետ եմ շփվում, նաև համակարգչով տեքստեր եմ հավաքում ու ինտերնետով տեղեկություններ փնտրում։ Համակարգիչն օգնում է ավելի արագ փնտրել ու գտնել այն ամենը, ինչը  չեմ կարող առանց դասագրքերի սովորել»,- մեզ հետ զրույցում ասում է Հովհաննան:

Աղջիկը լավ է սովորում, երազում է թարգմանչուհի դառնալ: Մայրը վստահ է` աշխատասիրության շնորհիվ դուստրը կարող է նպատակին հասնել:

Աշխարհը «տեսնել» առանց տեսնելու, կամ ինչպես են կույրերը «բացում» տեսնողների աչքերը

«Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրում» ծրագրում այսօր ընդգրկված են հաշմանդամություն ունեցող 4-30 տարեկան ավելի քան հարյուր երեխա ու երիտասարդ. նրանցից 80-ն արդեն ստացել են օժանդակություն՝ տրանսպորտային վճար, հատուկ  սարքեր և այլն: Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են` այդ օժանդակությունից օգտվողների թիվն առաջիկայում կավելանա:

Ըստ թեմայի

Նրան պարգևատրել են Ջոն Քենեդին ու Իրանի շահը․ ինչպես հաշմանդամ տղան փոխեց աշխարհը
«Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ». ովքե՞ր հաղթեցին «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթում
Հաշմանդամություն ունեցող անձինք և հայտնիները` մեկ բեմում. նորաձևության շքեղ ցուցադրություն
Ձեռքերը կորցրած տղամարդը պոդիում է դուրս եկել
թեգերը:
հաշմանդամ, Երազանք, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ