07:18 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Լիլիթ Մակունց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Ոչ թե կաշառք, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Մակունցը` «ԿամԱԶ»–ների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Լիլիթ Մակունցը նշել է, որ բեռնատարներ իսկապես նվիրել են, բայց դրանք ծառայում են բոլոր երևանցիներին, այլ ոչ թե քաղաքային իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը գործարարներից ստանում է տեխնիկա և այլ ունեցվածք։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Վերջերս Երևանի քաղաքապետարանը նվեր է ստացել 15 աղբահավաք մեքենաներ։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական  գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ»-ները նվիրաբերել: Դրան հաջորդել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

«Քաղաքապետը պատճառ չունի այն չընդունելու». Մարուքյանը` ուղիղ եթերի հրավերի մասին

Այնուամենայնիվ, այժմ գործարարների նվերները պետք է սկզբունքորեն այլ կերպ անվանել։ Մակունցի խոսքով` հիմա դա ոչ թե կաշառք է, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (անգլերեն հապավում` CSR` խմբ.)

«Ցանկացած մարդ կարող է դիմել քաղաքապետարան և ցանկացած պահի տեղեկություններ ստանալ այդ մասին։ Քաղաքային իշխանությունը ներգրավում է ոչ միայն նվիրատուների, այլ նաև ներդրողների, որոնց հետ մշտապես բանակցություններ են ընթանում», – նշեց Մակունցը։

Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ հերքել է, որ նվիրատվությունն ընդունել է Սամվել Ալեքսանյանից` նշելով, որ Ալեքսանյանի հետ կապվող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերության հիմնադիրը, ըստ փաստաթղթերի, Հրաչյա Շառոյանն է, տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։

Ըստ թեմայի

Կարապետյան. «Քաղաքապետարանը Ծառուկյանի ընկերներից փաստաթղթավորված առաջարկ չի ստացել»
«Եթե այսօր հարցնեն` Սամվել Ալեքսանյանը Երևանին նվիրե՞լ է մեքենաներ, կասեմ` ոչ». Մարության
«ԿամԱԶ»–ների թեման հասավ դատախազություն
Մարությանի կարգադրությամբ` Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
թեգերը:
Հակոբ Կարապետյան, Հայկ Մարության, Երևանի քաղաքապետարան, «Իմ քայլը» դաշինք, ԱԺ, Լիլիթ Մակունց, Հայաստան

Գլխավոր թեմաներ