22:13 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.33
  • GBP625.24
  • EUR531.82
  • RUB7.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Գաբրիել Բալայանը նշում է, որ մեկ զինծառայողի մահվան ու ևս մեկի վիրավորման դեպքի հետ կապված իր ունեցած տեղեկությունները չի կարող հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը վստահեցնում է, որ դեկտեմբերի 2–ին Արցախում դեռևս անհայտ հանգամանքներում մեկ մահացած և մեկ վիրավոր զինծառայողները եթե իրար հետ կոնֆլիկտ ունենային, նույն դիրքում հերթապահության չէին նշանակվի։ Այս մասին Բալայանն ասաց «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ։

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

«Երկու զինծառայողները, որոնք ներգրաված են եղել միջադեպում, երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել։ Նման բան հազվադեպ է լինում։ Դեպքի մոտիվը դեռ պարզ չէ»,–ասաց Բալայանը։

Նրա խոսքով` դեպքի հետ կապված տեղեկությունները, որոնք նա ունի ի պաշտոնե, չի կարող հրապարակել։ Բալայանը նշեց, որ դեպքով իրավապահներն են զբաղվում։ Նա ասաց նաև, որ չնայած նման սահմռկեցուցիչ դեպքի նախադեպ կա, սակայն վաղուց նման բան տեղի չէր ունեցել։

Զինծառայողի մահվան առնչությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ

«Ծառայությունը դժվարություն է ենթադրում, այդ թվում` կրիտիկական պահեր, որոնք քաղաքացիական կյանքում գուցե չլինեն։ Զինակոչիկներին պետք է սովորեցնել ավելի հանդուրժող լինել»,–նշեց Բալայանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ  քննչական կոմիտեն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` սպանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։

Ըստ թեմայի

Զգուշացում. բանակից խուսափածները 2020 թվականից քրեական պատասխանատվության կենթարկվեն
Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, ցուցումներ տվել հրամանատարությանը
«Թույլին պետք է ոչ թե քամահրանքով վերաբերվել, այլ օգնել». Նիկոլ Փաշինյանն Արցախում է
Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը
թեգերը:
Մահ, Զոհ, զինծառայող, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Գաբրիել Բալայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ