00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորին կրակել են վերևից. փամփուշտը ճակատից մտել, ծոծրակից դուրս է եկել. փաստաբան

© Sputnik / Karine HarutyunyanАкция протеста перед зданием Парламента Армении (4 декабря 2019). Еревaн
Акция протеста перед зданием Парламента Армении (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի զորամասերից մեկում զինծառայողի մահվան գործով զբաղվող փաստաբանի խոսքով` զինծառայողը 2-3 ամիս առաջ հարազատներից մեկին պատմել է զորամասի խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Արցախի զորամասերից մեկում անհայտ հանգամանքներում մահացած զինծառայող Արթուր Աջամյանը հրազենային վնասվածք է ստացել ճակատի հատվածում. նրան կրակել են վերևից, քանի որ ճակատից կրակած փամփուշտը ծոծրակից է դուրս է եկել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը, որը զբաղվում է մահացած զինծառայողի գործով։

Плакат с изображением погибшего солдата Артура Аджамяна во время акции протеста перед зданием парламента Армении (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զինվորի սպանությունն այդ զորամասում միակը չէ. Քոչարյանը կզբաղվի դրանով

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր։ Այսօր կեսօրից մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա էին անում ԱԺ–ի շենքի մոտ։ Նրանք պնդում էին, որ Արթուրին սպանել են, իսկ տարածված լուրերը, թե ինքնասպան է եղել, չեն համապատասխանում իրականությանը։

«Արթուրի վրա նաև բռնության հետքեր են եղել` ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածում։ Բռնության հետքերը տարբեր վաղեմության են եղել։ Արթուրին գտել են փոսում, իսկ վիրավորին` Դավիթին, խրամատում։ Վիրավոր զինծառայողը հրազենային վնասվածքներ ունի ոտքերի ու դեմքի շրջանում, վիճակը ծանր է»,–ասաց Սարգսյանը։

Акция протеста перед зданием Парламента Армении (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ–ի մոտ կազմակերպված բողոքի ակցիան ավարտվեց. զինվորի հարազատները հավատացին Քոչարյանին

Փաստաբանի խոսքով` մահացած զինծառայողը 2-3 ամիս առաջ հարազատներից մեկին պատմել է, որ խնդիրներ կան զորամասում։ Ըստ Սարգսյանի` Արթուրն իր հարազատներից մեկին ասել է նաև, որ եթե ուզում են մեկին սպանեն, տանում են դիրքեր։

Սարգսյանը հայտնեց նաև, որ այս պահին դեպքի առնչությամբ հարցաքննություններ են անցկացվում այն անձանց հետ, որոնք գտնվել են դիրքում։

Զննել են մահացած զինծառայողի բջջային հեռախոսը, կատարվել են անհետաձգելի գործողություններ

Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը հանդիպել էր Հայարփի Սարգսյանի հետ, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է հանդիպել այն զորամասի հրամանատարի հետ, որտեղ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել սպանությունը։ Նրա խոսքով` այդ զորամասում, պարզվում է, խնդիրներ կան։

Դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն)։

Լրահոս
0