00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է

© Sputnik / Andranik GhazaryanМисс "Ереванская красавица" Ангелина Тананян на пресс-конференции обладательницы титула «Ереванская красавица» (4 декабря 2019). Еревaн
Мисс Ереванская красавица Ангелина Тананян на пресс-конференции обладательницы титула «Ереванская красавица» (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երևանի սիրուն աղջիկը» կարծում է, որ մոդելային ուղի ընտրած ցանկացած աղջիկ պետք է պատրաստ լինի ինչպես դրական արձագանքների, այնպես էլ քննադատությունների, չնայած որ իր հասցեին լուրջ քննադատություն դեռ չի հնչել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. «Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հաղթող Անգելինա Տանանյանը գովազդով է տեսել մրցույթի հայտարարությունը, բոլոր աղջիկների նման հաղթանակի հույսով մասնակցել է մրցույթին, բայց անակնկալի է եկել, երբ հայտարարել են իր անունը։ Այս մասին նա պատմեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթը երկարատև դադարից հետո անցկացվեց նոյեմբերի 23-ին: «Միսս Երևան 2019»-ի պատվավոր թագին արժանացավ Անգելինա Տանանյանը, առաջին վիցե միսս տիտղոսին` Անի (Մանե) Գարեգինյանը, իսկ երկրորդ վիցե միսս դարձավ Ալինա Աղեկյանը:

«Կարծում եմ` ժյուրիին գերել եմ իմ ժպիտով, մեծ հույս ունեմ, որ միջազգային բեմերում էլ հնարավորություն կունենամ Հայաստանը ներկայացնելու»,- ասաց Անգելինան։

Նա ավելացրեց, որ մոդելինգը սիրում է հատկապես այն պատճառով, որ աղջկան ավելի կանացի է դարձնում, փոխում է քայլվածքը, կեցվածքը, շարժուձևը։

Лилит Мартиросян - Sputnik Արմենիա
Լիլիթ Մարտիրոսյա՞ն, թե՞ Լիլի Մորտո. գյումրեցի գեղեցկուհին պարզաբանում է

Անդրադառնալով իր նախասիրություններին` Անգելինան նշեց, որ երաժշտությունն իր տարերքն է։ 8 տարեկանից դաշնամուր է նվագում։

«Ուզում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն ոչ միայն որպես մոդել կամ ուղղակի գեղեցիկ աղջիկ, այլև որպես դաշնակահարուհի»,– ասաց նա։ Գեղեցկուհին հուսով է, որ ապագայում կկարողանա բարեգործական համերգներ կազմակերպել մանկատան երեխաների և ծերանոցների մեծերի համար։

Քանի որ նրա համար շատ կարևոր է բարեգործությունը, ուստի միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «չելենջին» և ամսական 10.000 դրամ է փոխանցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Անգելինան հայտնեց, որ մարտահրավեր է նետում ևս երեք գեղեցկուհու` «Միսս տիեզերք Արմենիա 2019» մրցույթում հաղթած Դայանա Դավթյանին, «Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանին և «Ազգային գեղեցկության մրցույթ 2019»–ի հաղթող Հայկուհի Մաթևոսյանին։

Անգելինան չի թաքցնում, որ համեղ ուտեստներ շատ է սիրում և չի անհանգստանում կազմվածքը փչացնելու մասին, քանի որ գիրանալու հակում չունի։ Սիրում Է հայկական խոհանոցի ուտեստները, հատկապես խաղողի թփով տոլման։ Հաճույքով էլ տարբեր ճաշատեսակներ է պատրաստում։

Գեղեցկուհին նշում է, որ իր հաղթանակների համար պարտական է մայրիկին, քանի որ հենց նա է իրեն թևեր տալիս։

«Մայրս ինձ այնքան սեր է տվել ու մինչ օրս էլ ամեն հարցում ինձ աջակցում է։ Նա անդադար ինձ կրկնել է, որ գեղեցիկ եմ։ Կարծում եմ` յուրաքանչյուր ծնող իր երեխային, հատկապես աղջկան պետք է ասի այդ խոսքերը»,– ասաց նա։

Անգելինան կարծում է, որ մոդելային ուղի ընտրած ցանկացած աղջիկ պետք է պատրաստ լինի ինչպես դրական արձագանքների, այնպես էլ քննադատությունների, չնայած որ իր հասցեին լուրջ քննադատություն դեռ չի հնչել։

«Միսս Երևան» մրցույթի կազմակերպիչ–տնօրեն Արմինե Մուրադյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մոտ 1.5 ամիս աղջիկների համար անցկացվել են սպորտի, դեֆիլեի, պարի, էթիկայի, խոհարարական դասընթացներ։Մասնակից 19 աղջիկներն էլ ստացել են Երևանի սիրուն աղջիկ տիտղոսը»։ Նրա խոսքով` մրցույթին դիմորդները շատ են եղել։ Դրան նպաստել է մրցույթում լողազգեստի փուլի բացակայությունը։ Մասնակից 19 աղջիկներին ընտրել են քասթինգի միջոցով։ Նրանցից մեծ մասը մոդելային ասպարեզում անփորձ են։

© Sputnik / Andranik GhazaryanԱրմինե Մուրադյան
Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Արմինե Մուրադյան

18–ամյա Անգելինան ծնվել ու մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ տարիների ընթացքում 1 անգամ ընտանիքով Հայաստան են տեղափոխվել, մի քանի տարի ապրելուց հետո կրկին վերադարձել են Ռուսաստան։ Սակայն երկու տարի առաջ Անգելինան որոշել է, որ պետք է ապրի Հայաստանում։ Նա սովորում է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դաշնամուրի բաժնի 2–րդ կուրսում։

«Առաջին վիցե միսս» տիտղոսակիր Անի (Մանե) Գարեգինյանը 20 տարեկան է։ Սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 4–րդ կուրսում։ 2016 թվականին մասնակցել է «Թոփ մոդել Հայաստան» մրցույթին` դառնալով 4–րդ մրցանակակիր։ Սիրում է նկարել, երգել։

© Sputnik / Andranik GhazaryanԱնի (Մանե) Գարեգինյան
Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Անի (Մանե) Գարեգինյան

«Երկրորդ վիցե միսս» ճանաչված Ալինա Աղեկյանը ևս 20 տարեկան է, սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսում, մասնագիտությամբ լեզվաբան– բանասեր է, մանկավարժ։ Ավարտել է «Ատեքս» նորաձևության կենտրոնը։ Այս տարի հասցրել է Հայաստանը ներկայացնել Miss Tourism World 2019 մրցույթին, որն անցկացվել է Չինաստանում։ Համարում է, որ դա իր համար մեծ փորձ էր։

© Sputnik / Andranik GhazaryanԱլինա Աղեկյան
Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Ալինա Աղեկյան

Հիշեցնենք, որ «Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հաղթողը հանդիսանալու է մայրաքաղաքի խորհրդանիշ և ամբողջ տարվա ընթացքում մասնակցելու է Երևանում կայանալիք բարեգործական, սոցիալական, նորաձևության, սպորտի և զբոսաշրջության բնագավառի ծրագրերին:

Ըստ պայմանագրի` մրցույթում հաղթող աղջիկը մեկ տարի ամուսնանալու իրավունք չունի։ Նաև իրավունք չունի մոդելային ասպարեզում այլ կազմակերպությունների հետ համագործակցելու, եթե առաջարկը չի արել հենց մրցույթի կազմակերպիչը։

Լրահոս
0