12:26 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
945 0 0

Պայթուցիկի պատճառով Գարուշի բութն ու ցուցամատն  ամպուտացրել են, իսկ միջնամատը հաջողվել է «հավաքել»։ Տղան, սակայն, որոշել է` ոչ միայն ինքը երբեք չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու նման բան անել։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. 10–ամյա Գարուշ Թարվերդյանն արդեն գիտի` Ձմեռ պապից ինչ է ուզելու, սակայն մինչ այդ մասին մեզ էլ կպատմի, հանկարծ լռում է, ու հետո արագ–արագ, մտածածից ազատվելու համար` ասում. «Բայց ինչպե՞ս եմ նամակ գրելու։ Չեմ կարողանալու գրել։ Երևի չեմ գրի»։

Гаруш Тарвердян
© Sputnik / Asatur Yesayants.
Գարուշ Թարվերդյան

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը որոշել է պայթուցիկով վախեցնել ու հայտնվել է հիվանդանոցում

Գարուշը դեկտեմբերի 2–ին դպրոցից տուն վերադառնալիս Արտաշատի խանութներից մեկից պայթուցիկ է գնել, բերել տուն ու ինքն էլ չգիտի ինչու` հենց տանն էլ վառել է այն։ Հետո տեսել է, որ պայթուցիկը սկսում է այրվել, չի ուզել տան մեջ գցել, որ հանկարծ որևէ բան չվնասի, և այն ափի մեջ է պահել։ Պայթուցիկը տրաքել է հենց ձեռքի մեջ, վնասել տղայի աջ ձեռքի երեք մատները։ Բութն ու ցուցամատն  ամպուտացրել են, իսկ միջնամատը հաջողվել է «հավաքել»։

«Պայթուցիկը պահել էի ձեռքիս մեջ ու մինչև մտածում էի ինչ անել` պայթեց։ Տանը մենակ էի, ծնողներս դեռ աշխատանքից չէին եկել։ Մեր ներքևի հարևանը լսել էր ձայնը և եկել մեր տուն։ Հետո, որ տեսավ արյունոտ ձեռքս, արագ տաքսի կանչեց ու ինձ տարավ Արտաշատի ԲԿ»,–պատմեց Գարուշը։

Արտաշատի ԲԿ–ում Գարուշին ցավազրկող ներարկելուց ու ձեռքը վիրակապելուց հետո շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ այցելել էինք` նրա հետ զրուցելու։

Гаруш Тарвердян
© Sputnik / Asatur Yesayants.
Գարուշ Թարվերդյան

Գարուշն արդեն մեծ տղա է` Արտաշատի 5–րդ դպրոցի 5–րդ դասարանում է սովորում ու հասցրել է կարոտել դասարանցիներին։ Հոգնել պառկած մնալուց։ Ասում է` դեպքից հետո շատ բան է փոխվել իր մոտ. սկսել է բժիշկներից, ներարկումից չվախենալ, բացի այդ, հասկացել է` պայթուցիկ գնելն ու այն կիրառելը երեխաներին ուղղակի պետք է արգելվի։

Գարուշին հարցնում եմ` սիրած աղջիկ ունի՞։ Տղան նախ մորն է նայում, հետո` ինձ ու պատասխանում` ո՛չ, չունի։ Հետո հանկարծ հիշում է` դասընկերուհիներից մեկի մայրը զանգել է իր մորն ու իր առողջական վիճակից հետաքրքրվել...

Тапочки Гаруша Тарвердяна
© Sputnik / Asatur Yesayants.
Գարուշ Թարվերդյանի հողաթափերը

Ու քանի որ արդեն այնքան ենք զրուցել, որ ընկերացել ենք, Գարուշին համոզում եմ, որ չընկճվի. ես իր փոխարեն Ձմեռ պապին նամակ կգրեմ։ Ասում եմ` ձեռագիրս լավն է, պապը հեշտությամբ կկարդա։ Տղան անկեղծանում է` Ձմեռ պապից «ներֆ» է ուզում` խաղային զենք։

«Զենքեր սիրում եմ։ Ինձ հետաքրքրում է` ոնց են դրանք կրակում, ոնց են պատրաստված։ Դրանով կխաղամ ու պայթուցիկների մասին կմոռանամ։ Բոլոր երեխաներին ուզում եմ ասել` մտքներով չանցնի պայթուցիկ գնեն, իսկ եթե շատ են ուզում, թող հայրիկի հետ պայթեցնեն այն»,–ասում է նա։

Սա երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է. Արսեն Թորոսյանը դիմել է ծնողներին

Մինչ հիվանդասենյակում ենք, Գարուշի բժիշկը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանն է տեսակցում նրան։ Գարուշը չէր ստել. բժշկից չի վախենում, ավելին` սիրով է պատասխանում նրա հարցերին։

Пластический хирург, микрохирург Артур Арутюнян с Гарушем Тарвердяном
© Sputnik / Asatur Yesayants.
Գարուշ Թարվերդյանն ու միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը

–Գարուշ, ինչպե՞ս ես, հո չի՞ ցավում,–հետաքրքրվում է բժիշկը։

–Չէ, արդեն լավ եմ, վե՛րջ,– դուրս գրվելու թաքուն հույսով պատասխանում է տղան։

Гаруш Тарвердян
© Sputnik / Asatur Yesayants.
Գարուշ Թարվերդյան

Արթուր Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնում է` երեխան հիվանդանոցից դուրս կգրվի 3-4 օրից հետո միայն։

Բժշկի խոսքով` Գարուշն այս սեզոնի առաջին երեխան է, որ պայթուցիկից վնասվածք է ստացել. տարեկան նման 10-15 դեպքեր են լինում, մեծամասամբ` հենց Ամանորից առաջ և հետո։

Пластический хирург, микрохирург Артур Арутюнян с Гарушем Тарвердяном
© Sputnik / Asatur Yesayants.
Գարուշ Թարվերդյանն ու միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը

«Ցավոք, պայթուցիկների հետևանքով տուժած երեխաների դեպքերով հիմնականում ամպուտացում է կատարվում, քանի որ հենց ձեռքի մեջ էլ պայթում են դրանք։ Եղել են դեպքեր, որ երեխայի դաստակն է պոկվել»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս Գարուշի ձեռքի ռենտգեն նկարն էր հրապարակել ու հորդորել ծնողներին չգնել պայթուցիկներ երեխաների համար` մինչև օրենքով կկանոնակարգեն կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը։

Ըստ թեմայի

10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի
Որտեղ ու ինչպես են դիմավորել Նոր տարին հայտնի հայերը. լուսանկարներ, տեսանյութեր
Ինչպես է աշխարհը դիմավորել Նոր տարին. տեսանյութ
Նոր տարին ոմանց համար տհաճ սկիզբ ունեցավ. քանի՞ ոչ սթափ վարորդի են հայտնաբերել ոստիկանները
թեգերը:
տղա, հիվանդանոց, Արսեն Թորոսյան, Գարուշ Թարվերդյան

Գլխավոր թեմաներ