22:19 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (906)
116 0 0

Փաշինյանը հերթով այցելում է 1988–ի երկրաշարժից տուժած քաղաքներ ու հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Սպիտակում այսօր տեղի ունեցավ ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի կիսանդրիի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն այնտեղից Facebook–յան իր էջով ուղիղ եթեր էր մտել։

«Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք եմ մատուցում 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, և մասնակցում եմ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար»,– գրել է նա։

Նշենք, որ մինչ Սպիտակ այցելելը, Փաշինյանը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-–րդ տարելիցը։ Երկրաշարժը դարձել է Հայաստանի պատմության և հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը։ Վիթխարի աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է մոտ 25 հազար մարդ, 140 հազարը դարձել են հաշմանդամ, ավելի քան 500 հազարը զրկվել օթևանից։ Մի ակնթարթում ոչնչացել է երկրի արդյունաբերական պոտենցիալի գրեթե 40 տոկոսը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (906)

Ըստ թեմայի

Քայլեք Երևանով. մասնագետը վստահ է` Հայաստանն այսօր էլ պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին
Երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենան, բայց տնակների խնդիրը դեռ չի լուծվի
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց
Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին
թեգերը:
տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ