09:15 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (46)
17710

Աղետից 31 տարի անց, չնայած տնակային ավանների ու գործազրկության մեծ բանակին, գյումրեցիներն առաջին անգամ վստահ են՝ մենակ չեն:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Թոշակառու, նախկին մանկավարժ Զեմֆիրա Իսկանդարյանը, որը երկրաշարժի ժամանակ կորցրել է մայրական կողմի հարազատներից շատերին ու որի 12-ամյա աղջիկը հրաշքով է փրկվել, վստահեցնում է՝  երկրաշարժից 31 տարի անց վերջապես ոտքի են կանգնել:

Ոսկե «բիլազուկով» ծնվածը. ինչպես մայրն ու որդին մնացին փլատակների տակ և հետո կորցրին իրար

«Մենք փյունիկի պես վեր ելանք մոխրից՝  դժվարությամբ ու տանջանքով մաքառելով: Դա հավատքի, Աստծո ու ապագայի հանդեպ հույսի շնորհիվ էր: Բայց հիմա էլ ապրում ենք՝ հիշելով ու հարազատներին ոգեկոչելով։ Այս տարին շատ դրական փոփոխություններ էր բերել։ Կան մարդիկ, որ դեռ թերահավատ են, բայց հույսով ապրում ենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց կինը։

Տիկին Զեմֆիրայի հետ համակարծիք է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզի ղեկավարը ևս համոզված է` մարզում տրամադրությունը փոխվել է, հիմա արդեն աշխատելու և այդ աշխատանքի արդյունքները վերջնական տեսքի բերելու ժամանակն է։

«Փոփոխություններ, իհարկե, կան, և մենք աշխատում ենք, որ այդ փոփոխությունները վերջնարդյունքում հասնեն այն կետին, որ գյումրեցին մեջքը շտկած ապրի, արարի ու առաջ գնա։ Այսօր շատ ընտանիքներ դեռևս շարունակում են ապրել բնակարան ունենալու հույսով: Նրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց մարզպետը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս համոզված է` Գյումրին օրեցօր լուսավորվում է, հույսն էլ ավելի է մեծանում։

«Անցանք 31-ամյա թունելի միջով, և լույսն արդեն երևում է, շնորհակալ ենք բոլոր լուսավորողներին, լույս ու հույս պարգևողներին: Մոտ է այն օրը, որ կասենք` մենք հաղթահարեցինք այդ սարսափելի արհավիրքը»,- դեկտեմբերի 7-ի զոհերի հիշատակի կարգից հետո ասաց  հոգևոր առաջնորդը:

Նշենք, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ բազմաթիվ տնակային ավաններ կան: Ըստ վերջին հաշվառման` Շիրակի մարզում առկա է 3600 ժամանակավոր կացարան, որից 2854-ը` Գյումրիում:

թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (46)

Ըստ թեմայի

Սպիտակի բնակչության 20%–ն ապրում է տնակներում. քաղաքապետն ասաց` ովքեր բնակարան կունենան
Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով
ՀՀ–ում սեյսմիկ ցնցումների քանակն աճել է. 16–ի փոխարեն` 24–հարկանի շենքե՞ր կկառուցվեն
թեգերը:
աղետի գոտի, Զոհ, Երկրաշարժ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ