23:16 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
566 0 0

Հայաստանում 2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23.5 տոկոս՝ 2008թ.-ի 27.6 տոկոսի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է. 2018թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5 տոկոս՝ 2017-ի 25.7-ի համեմատ: Այս մասին այսօր «2018–ի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան։

«Հայաստանում աղքատության մակարդակը կայուն անկում է գրանցել 2010թ.–ից սկսած: Եթե համեմատենք հենց 10 տարվա կտրվածքով, ապա 2018թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5 տոկոս՝ 2008թ.-ի 27.6 տոկոսի դիմաց։ Այսինքն` Հայաստանում աղքատ է 700 000 մարդ, որից ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 30 000։ Երկրի յուրաքանչյուր 10 բնակչից չորրորդն ամսական 42 621 դրամ աղքատության վերին գծից ցածր է գտնվել»,–ասաց նա:

Մարտիրոսովայի խոսքով` նախորդ տարի աղքատության մակարդակը նվազել է, քանի որ 5.2 տոկոս տնտեսության աճ է գրանցվել երկրում։

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա 2018թ.-ին մինչև 18 տարեկան երեխաների 29.2 տոկոսն աղքատ է եղել, իսկ 1.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ։ Մանկական աղքատության տվյալները նույնպես նվազել են, քանի որ 2017թ.–ին աղքատ է համարվել մինչև 18 տարեկան երեխաների 30.8 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատ` 2.1 տոկոսը։ Նա հայտնեց նաև, որ 0-9 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան տարիքային մյուս խմբերում. աղքատության ամենացածր ցուցանիշը 50 տարեկաններից բարձրերի շրջանում է:

Փաշինյանի խոստումները կամ ինչպես են աղքատության դեմ պայքարում աշխատատեղեր կրճատելով

«Աղքատների ու ծայրահեղ աղքատների մեծ մասը՝  65-66 տոկոսը քաղաքաբնակ են։ Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում` այնտեղ բնակչության 42.2 տոկոսն աղքատ է։ Հաջորդը Լոռու մարզն է` 29.4 տոկոս ցուցանիշով, հետո Տավուշի և Արմավիրի մարզերը` համապատասխանաբար 25.6 և 25.3 տոկոսներով»,–ասաց Մարտիրոսովան։

«Աղքատությունը մարդկանց գլուխներում է». լավ, իսկ ինչի՞ համար են պետական մարմինները

Հիշեցնենք, որ աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործնական քայլերից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացումն էր։ 2020թ.–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կբարձրանա 13 000 դրամով` ներկայիս 55 000–ի փոխարեն դառնալով 68 000 դրամ։

Ըստ թեմայի

«Ղումարբազությունը» դարձել է աշխատանք աղքատ բնակչության համար. Մեսրոպ Առաքելյան
Ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը կլուծվի․ Զարուհի Բաթոյան
«Որ էսպես գնա, նորմալ կապրենք». պետությունը 500 մլն կտրամադրի աղքատ ընտանիքներին
Կովեր, խոզեր ու հավեր` 1000 աղքատ ընտանիքի. մեկնարկեց կառավարության նոր ծրագիրը
թեգերը:
Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), երեխա, աղքատություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ