09:27 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
167 0 0

Մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե որ կառույցներն են զբաղվում երեխաների որդեգրման գործընթացով։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատները ոչ մի առնչություն չունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը։

Երեխաների որդեգրման խնդիրները և ռիսկերը կքննվեն միջգերատեսչական աշխատանքային խմբում

Հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 28–ին տեղեկացրել էր, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում խնամքը ստանձնելու պատրվակով երկու երեխայի վաճառքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևանի` 1976թ.–ին ծնված բնակիչ։

«Որդեգրման պրոցեսն ընթանում է իրավապահների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մանկատան և այլ կառույցների կողմից»,–ասաց նա։

Հարցին, թե ըստ տարածված լուրերի` նորածինների ապօրինի որդեգրման դեպքեր են արձանագրվել նաև պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում` Հանրապետական ծննդատանը, Աբրահամյանը կրկին պատասխանեց, որ ծննդատները ոչ մի կապ չունեն որդեգրման գործընթացի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը

Մասնավորապես, 2009թ.–ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում ծնողը հայտնել է, որ գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։

Ըստ թեմայի

Քալանթարյան. «Նոր օրինագծով բոլոր որդեգրողները պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում»
Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում
Նորածինների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր ՀՀ-ում. ԱԱԾ–ն է բացահայտել. տեսանյութ
Քրմոյան. «Որքան երեխան փոքր է, այնքան որդեգրման պահանջարկն ավելի մեծ է»
Հայ երեխա է որդեգրել նաև իտալացի հայտնի մրցավարը․ ԱԱԾ բացահայտման հետքերով. «Ժողովուրդ»
թեգերը:
Ռազմիկ Աբրահամյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Ապօրինի, որդեգրում, երեխա

Գլխավոր թեմաներ