10:22 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
77010

Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկի միջոցով Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիներն արդեն տևական ժամանակ է, ինչ զվարճացնում են հանրությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը  հետաքրքիր պահեր է ֆիքսել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի կյանքից։ Տեսանյութը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են 2 բեզոարյան այծերը զբոսնում անտառի ձյունածածկ տարածքում։

Այն տարածել են  Facebook-յան տասնյակ օգտատերեր։ Ծիծաղաշարժ է հատկապես բնապահպանական «Էկո-Մեդիա ցանց» էջի մեկնաբանությունը. «Տղեն խորոտ էգ ա կփնտրէ։ Բարի լույս, Խոսրովից»։

Խոսրովի անտառի բնակիչը նկատել է տեսախցիկն ու լիզել այն. տեսանյութ

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը կենդանիների կյանքից հետաքրքրաշարժ դրվագներ է ֆիքսում։

Արջի և քոթոթների զբոսանքը, վայրի խոզերի ըմբշամարտն ու ընձառյուծի ֆոտոսեսիան. «Խոսրովի անտառ»

Ըստ թեմայի

Երկու ընձառյուծ` նույն տարածքում. որտեղի՞ց է հայտնվել 2–րդ գեղեցկուհին
Կենդանաբանական այգում ևս 2 շուն են բռնել. աշխատում են արտակարգ ռեժիմով
Կովկասյան ընձառյուծի հերթական «սելֆին». այս անգամ էլ նրան ֆիքսել են Ուրցաձորում
«Կենդանաբանական այգու տնօրենը հարվածում է մեր երկրի վարկանիշին». Արտյոմ Վարդանյան
թեգերը:
կենդանի, տեսախցիկ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, Հայաստան

Գլխավոր թեմաներ