00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կնքահորս խոստացել եմ թողնել ծխելը». ԱԺ–ն քննարկում է հակածխախոտային օրենքը

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Мой Шаг" Сергей Атомян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Сергей Атомян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը  սահմանափակող օրենքի նախագիծը պատգամավորներից շատերին ստիպեց ԱԺ ամբիոնից իրենց ելույթն սկսել խոստովանությունից։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը չի ծխում, չի ծխել և չի պատրաստվում ծխել: Նա այս մասին հայտարարեց այսօր ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»` Առողջապահության նախարարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ։

Ինչ սահմանափակումներ են նախատեսված ծխողների համար

«Հարգելիներս, մենք քննարկում ենք օրենք, որի հետևանքներն են կարևոր»,– ասաց Գորգիսյանը` նախարարությանը քննադատելով առաջարկը թվային ցուցանիշներով չփաստարկելու մեջ։

«Այո՛, ծխելը վնասակար է։ Բայց երբ  ասում եք` ծխելը միշտ է վնասակար, կա տարիք, որից հետո բժիշկները խրախուսում են ծխելը, որովհետև նիկոտինի պակասի հետևանքով կարող են սկսվել շատ վատ երևույթներ։ Հայրս մահացել է թոքերի քաղցկեղից։ Երբ 60 տարեկանից հետո նա փորձում էր թողնել ծխելը, նրա մոտ սկսվեցին առողջական խնդիրներ, և բժիշկները նրան խորհուրդ տվեցին շարունակել ծխել»,–ասաց Գորգիսյանը։

Հնարավոր է, որ Երևանում սրճարաններում ծխելն արգելելն ինչ–որ չափով ազդի ծխողների թվի նվազման վրա։ Բայց գյուղերում ծխախոտի գնի բարձրացումը, ըստ Գորգիսյանի, ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի։ Գյուղացին կսկսի անմշակ թութուն օգտագործել։

Министр здравоохранения Арсен Торосян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ծխողները դժգոհ կլինեն. ծխախոտի վաճառքը սահմանափակող օրինագիծը հավանության արժանացավ

Բացի այդ, մարզային փոքրիկ խանութները, նրա խոսքով, ծխախոտի վաճառքից ստացվող շահույթի հարկման հետևանքով կարող են սնանկանալ։

«Տնտեսվարողների վճարած գումարներից է նաև նախարարն աշխատավարձ ստանում, և չի կարելի անտեսել տնտեսվարողների շահերը։ Մենք, ի վերջո, ծխախոտ արտահանող երկիր ենք»,– ասաց նա։

ԵԱՏՄ-ն մտադիր է հաստատել ծխախոտի ակցիզի ընդհանուր տոկոսադրույքը

«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ հայտարարեց, որ հիմա չի ծխում։ Իսկ նախկինում, երբ ծխող էր ու առաջին անգամ հայտնվել էր օդանավակայանի` ծխողների համար առանձնացված տարածքում, իրեն նվաստացած էր զգում։

«Ես ինձ զգացի հասարակությունից կտրված, վտարանդի մեկը,– ասաց նա,– հիմա ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ծխող ընկերներից, բայց պիտի ասեմ, որ այդ մշակույթը պետք է ձևավորենք, որ ծխողները լինեն վտարանդի։ Մեր որևէ գործընկեր այստեղ չասաց, որ կուզեր, որ իր երեխան ծխեր։ Դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի»։

Հակոբյանը հույս հայտնեց, որ Առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը կընդունվի միաձայն։

«Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատովմյանը ևս իր ելույթը սկսեց խոստովանությունից։

Запрет на курение в общественных местах вводится с 1 июня - Sputnik Արմենիա
Անծուխ Հայաստանի ֆինանսական երեսը. հանգցնում են ծխացող բյուջեն, թե՞ դրանից վառում ծխախոտը

«Ես էլ եմ ծխող, բայց կնքահորս խոստացել եմ այս տարվա ընթացքում թողնել ծխելը»,–ասաց նա։

Ատովմյանը ևս հետաքրքված էր նախագծի տնտեսական հնարավոր հետևանքներով։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ էլ չեն կարողացել ստանալ։

«Որովհետև, որպեսզի մենք կարողանանք ծախսի ու օգուտի հստակ վերլուծություն անել, մենք պետք է նախ վերջնականապես հասկանանք` դա ինչ օգուտ է տալու և պետք է հասկանանք` ի վերջո մենք ինչ ծախսեր ենք կատարելու։ Այն հիմնավորումները, որ նախագծի հիմնավորումներում նշված էին` ծախս–արդյունավետություն պահով, մեզ համար համոզիչ չէին»,–ասաց Թունյանը։

Նրա դիտարկմամբ` դեռ հայտնի չէ անգամ, թե օրենքով նախատեսված արգելքների ու սահմանափակումների վարչարարությունն ինչպես է իրականացվելու։

«Մի ծխեք նրանց մոտ, ում սիրում եք». Արսեն Թորոսյանը մասնակցեց ֆլեշմոբին

Այդուհանդերձ, Բաբկեն Թունյանը վստահեցրեց, որ նման քննարկումներն ու օրինագծի շուրջ արտահայտված կարծիքները նպատակ չունեն մերժելու ծխախոտի դեմ պայքարի ու առողջ հասարակության գաղափարը։ Բայց, նրա համոզմամբ, իշխանության խնդիրը չպիտի լինի ծխողների թիվը մեխանիկորեն կրճատելը։

Հիշեցնենք` օրենքի նախագծով առաջարկվում է արգելել ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, նաև հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։

Որոշակի խստացումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի ու գովազդի բնագավառում։

Վարչական պատասխանատվություն է նախատեսվում ընթացքի ժամանակ ավտոմեքենայի ղեկին ծխող վարորդների համար` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Լրահոս
0