09:43 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
74 0 0

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի բացառում, որ եթե հարկ լինի, վաղաժամ կգնա կենսաթոշակի։

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում պետության մեկնած ձեռքը սեղմելու, պատվով հեռանալու մեջ և ֆիքսելու, որ ես չեմ խոչընդոտում ՍԴ մոդելի ձևավորմանը»,– ասաց Բադասյանը` պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե կհամաձայնի՞ արդյոք երիտասարդ իրավաբանը գնալ թոշակի, եթե տարիներ անց Հայաստանում դարձյալ իշխանություն փոխվի։

Պատգամավորի հարցը ծագեց այն բանից հետո, երբ արդարադատության նախարարն ԱԺ–ին ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով ՍԴ գործող դատավորներին առաջարկվում է անցնել թոշակի ու ստանալ բարձր կենսաթոշակ։

Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին

Բադասյանը հայտնեց, որ նման դրույթ այսօր գործող օրենքում էլ կա, բայց կենսաթոշակի չափը բարձր չէ։

«Մեր նախագծի տարբերությունը կայանում է նրանում, որ կամավոր վաղ կենսաթոշակի դիմելու դեպքում պահպանվում է աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը»,– պարզաբանեց նախարարը։

Ինչ վերաբերում է նախագծի նպատակին, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դրանով կառավարությունը փորձում է ապահովել 2015թ–ին ընդունված Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մոդելը, որով ՍԴ դատավոր կարող են առաջադրել ՀՀ նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը։ Մինչդեռ ՍԴ գործող դատավորները նշանակվել են նախկին Սահմանադրության համաձայն։

«ՍԴ 7 անդամ պաշտոնավարելիս են եղել, երբ ուժի մեջ է մտել ՍԴ անցումային դրույթը»,– ասաց Բադասյանը։

Օրենքի նախագիծն ԱԺ–ը քննարկում է առաջին ընթերցմամբ։ Ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը չարաշահե՞լ է պաշտոնեական լիազորությունները
Հարուստները կարող են շարունակել բարգավաճել. նախարարն ասաց, թե ում գույքն է բռնագանձվելու
«Իրավապահները պետք է զգուշավորություն ցուցաբերեն». Բադասյանը` Բաբլոյանի գործի մասին
Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. Բադասյան
թեգերը:
Սահմանադրական դատարան, Թոշակ, Դատավոր, Ռուստամ Բադասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ