ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը սպասում է իր երկրորդ բալիկին։ Ոճաբանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել սոցցանցային իր էջերում և նշել, որ 2019 թվականն իր համար անակնկալների տարի եղավ։
Զուռնան ստիպեց ռուսաստանցի ոճաբանին պարել Երևանի կենտրոնում. տեսանյութ
«2019 թվականին ամենասպասված ու մեծ նվերն ինձ ու իմ ընտանիքին»,–գրել է Դիանան:
View this post on Instagram
Նշենք, որ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ ոճաբանը հղի է։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Դիանան երեկույթներին և շոուբիզնեսյան տարբեր իրադարձություններին այցելելու համար ընտրում էր լայն հագուստ։ Ոճաբանը, սակայն, ասել էր, որ ընտանիքի երկրորդ համալրման մասին դեռ մեկնաբանություն տալ չի ցանկանում։
Հոլիվուդյան աստղը հայ ոճաբանի ստեղծած կերպարով ցնցել է բոլորին Emmy–ի ժամանակ. լուսանկար
Հիշեցնենք` Դիանան և ամուսինը՝ Հայկ Մովսիսյանը, մեկ դուստր ունեն։ Նրանց առաջնեկը` Վիվիենը, 7 տարեկան է։