23:30 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

ՀՅԴ-ում կարծում են, որ Հայաստանի իշխանություններն անհետևողական հայտարարություններ են անում Արցախի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն աստիճանաբար մտնում է փակուղի, բայց կան մի շարք միջոցներ, որոնց ընդունումը թույլ կտա գործընթացը շարժել մեռյալ կետից։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 11–ին տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա կարծիքով` գործող իշխանությունը կրկնում է նախորդ ղեկավարության սխալը` երկրորդ պլան մղելով Երևանի` Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելն ու Ստեփանակերտի հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր կնքելը։

Մանոյանը նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անհետևողական են և հակասական։

Քաղաքական գործիչն ընդգծեց` վարչապետը մեկ ասում է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», մեկ պնդում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին։

«Հարց է ծագում. եթե Արցախը Հայաստանի մաս է, ապա բանակցություններում Ստեփանակերտի մասնակցության մասին խոսքն ի՞նչ իմաստ ունի։ Այդ շարքից են վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնն են։ Սա նույնպես վերացնում է բանակցություններին Արցախի մասնակցելու անհրաժեշտությունը», – պարզաբանեց նա։

ՀՅԴ–ն հայտարարություն է տարածել

Մանոյանը վստահ է, որ Հայաստանը պետք է մեկընդմիշտ փաստաթղթերով ամրագրի Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դա թույլ կտա Հայաստանին ավելի հետևողական լինել բանակցություններում, դադարեցնել  ադրբեջանական մեղադրանքները։

«Պետք է հասկանալ, որ խնդրի` Հայաստանին ձեռնտու որևէ լուծում մեր գործընկերները միաձայն չեն հաստատի։ Մենք չպետք է ծափահարություններ ակնկալենք նրանցից։ Իհարկե, ճնշում կլինի, բայց հարցն այլ կերպ չի լուծվի», – ասաց նա։

«ՀՅԴ երիտմիությունը հավատում է` Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա». Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ–ն այս տարիներին հայտարարում է Հայաստանի և Արցախի միջև պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, սակայն Երևանն առայժմ չի շտապում օգտագործել այդ քարտը։

Մանոյանը ենթադրում է, որ հայկական դիվանագիտությունը վախենում է արտաքին ճնշումից, բայց դա արդարացված չի համարում։

Ըստ թեմայի

«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին
«Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության». Արծվիկ Մինասյան
Ինչ կմտածի մեկը, եթե նայի նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին. Փաշինյանի տեսակետը
ՔԿ–ն Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու առնչությամբ պարզաբանում է տարածել
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Արցախ, Իշխանություն, Կիրո Մանոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ