00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

24-ամյա կինը խաբված զբոսաշրջիկներից 40 մլն դրամ է հափշտակել

© Sputnik / Кирилл КаллиниковАвиакасса
Авиакасса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն ավարտել է տուրիստական գործակալությունից խաբված քաղաքացիների բողոքով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Տուրիստական կազմակերպության 24–ամյա աշխատակցուհին մեղադրվում է 55 քաղաքացու խաբելու ու նրանց գումարները յուրացնելու մեջ։

Интерьер сети магазинов парфюмерии в Ереване - Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը փնտրում են օծանելիքի գողին. տեսանյութ

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերը էլեկտրոնային կեղծ հասցեներով կազմակերպության անունից ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում` այդ կերպ կանխիկ և անկանխիկ փոխանցումներով ստանալով 9 610 515 ՀՀ դրամ։

Կես գնով 20 000 դրամներ է գնել ու ծախսել. 18–ամյա տղային մեղադրանք է առաջադրվել

Բացի այդ նույն կինը միաժամանակ եղել է Երևանում գործող մեկ այլ տուրիստական ընկերության տնօրենը, և այդ գրասենյակում ևս խարդախություններ է կատարել։ Մասնավորապես` տարբեր պետություններ մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերելու, տրանսֆերներ ապահովելու և հյուրանոցներ ամրագրելու համար իրեն դիմած 55 քաղաքացիներից հափշտակել է 40 526 125 ՀՀ դրամ։

Գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք` ս.թ. մայիսին Sputnik Արմենիան անդրադարձել է տուրիստական ընկերությունների կողմից խաբված քաղաքացիների բողոքներին։

Նրանցից շատերը միայն Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց ընդամենը ժամեր առաջ էին պարզել, որ իրենց գնած զբոսաշրջային փաթեթն ու ավիատոմսերը կեղծ են։

Մեզ դիմած քաղաքացիները փաթեթները ձեռք էին բերել «Travelan» տուրիստական ընկերությունից։ Այն ձևակերպել էր Աննա Սահակյան անունով աշխատակցուհին։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Ինչով կավարտվի Ծառուկյան-Քննչական կոմիտե «պայքարը». հարցաքննության հարցը չի լուծվում

Կեղծ ավիատոմսերի տերերը փորձել էին կապվել նաև Դուբայի այն հյուրանոցի հետ, որտեղ, իբր, ամրագրված էին իրենց տեղերը։ Հյուրանոցից պատասխանել էին, որ նման անուններով ամրագրումներ չկան։

Երբ քաղաքացիները փորձել էին հանդիպել Աննա Սահակյանի հետ, նա տարբեր պատրվակներով մերժել էր, ապա համաձայնել հանդիպել գրասենյակից դուրս` պատճառաբանելով, որ որոշակի խնդիրներ ունի։

«Օկտան ԴՊ»-ի փոխտնօրենը ներկայացել է որպես ընկերության տնօրեն և 120 միլիոն դրամ յուրացրել

Հանդիպման ընթացքում  նա խոստացել էր մի քանի ժամ անց կրկին հանդիպել ու վերադարձնել գումարը։ Բայց դարձյալ խաբում ու անհետանում էր։

Ավելի ուշ Մաշտոցի 18 հասցեում գտնվող «Travelan» տուրիստական ընկերության գրասենյակը փակվել էր, իսկ Իտալիա, Կուբա, Եգիպտոս, Արաբական Էմիրություններ, ԱՄՆ և այլ երկրներ մեկնելու համար միլիոնավոր գումարներ վճարած քաղաքացիները ստիպված դիմել էին ոստիկանություն` իրենց գումարները վերադարձնելու հույսով:

Լրահոս
0