13:03 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից ստեղծվող նոր հաստիքում նշանակվող անձը կօգնի լուծել Վերին Լարսում հայաստանցի փոխադրողների խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է նոր հաստիք բացել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նոր հաստիքը ՊԵԿ ներկայացրած նախագծով կոչվելու է մաքսային կցորդ։

«Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այժմ Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում առաջանում են խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են ՌԴ մաքսային մարմինների գործառույթներին։ Բազմիցս քննարկվել է ու նաև դիվանագիտական խողովակներով մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսուհետ Վերին Լարսում կլինի ՀՀ դեսպանատանը կից մաքսային կցորդ, որն ամենօրյա ռեժիմով կծանոթանա անցակետում ծագող խնդիրներին ու կառաջարկի օպերատիվ լուծումներ»,– ասաց Անանյանը։

Նոր պաշտոնյան նշանակվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, 3 տարի ժամկետով։ Այդ պաշտոնին արժանանալու համար անձը պետք է առնվազն 1 տարի մաքսային համակարգում բարձր պաշտոն զբաղեցրած լինի և տիրապետի առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը` ռուսերեն։

Լարսի այլընտրանք լաստանավային ուղին. վրացի փորձագետն ասել է` որ դեպքում այն կգործարկվի

Նոր պաշտոնյայի նստավայրը կլինի Օսեթիայի մաքսային ծառայության` Վլադիկավկազում գտնվող գրասենյակում։

Թեև ՀՀ վարչապետը համաձայնեց ՊԵԿ նախագահի առաջարկին, բայց նաև շեշտեց` այս պահին Վերին Լարսում մենք ճգնաժամային իրավիճակներ չենք ունեցել։ «ՌԴ–ի և Վրաստանի մեր գործընկերների հետ շատ ջերմ մթնոլորտում ու շատ օպերատիվ աշխատում ենք»,– ասաց նա։

Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան եկող ավտոբուս են կանգնեցրել

Հայաստանյան բեռները, Փաշինյանի դիտարկմամբ, այս պահին Վերին Լարսի անցակետով անարգել ելումուտ են անում։

Այդուհանդերձ, մաքսային կցորդի առկայությունը, նրա խոսքով, կնպաստի հարցերի ավելի արդյունավետ լուծմանը։

ՀՀ արտգործնախարարը ևս ողջունեց ՊԵԿ–ի առաջարկը` հավելելով, որ ռուսական կողմի դիվանագիտական մարմինների հետ այս հարցի շուրջ արդեն իսկ համաձայնություն կա։ 

Ըստ թեմայի

«Վերին Լարսում» վիճակն ավելի կվատանա. Մակարյանը մտահոգված է
Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից
«Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի բեռնատարն ուղևորվել է ՌԴ. արտահանումը թույլատրվել է
Հայաստանում փակ ճանապարհներ կան. ինչ վիճակ է Լարսում
թեգերը:
Հայաստան, Վերին Լարս, դեսպանատուն, Նիկոլ Փաշինյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Դավիթ Անանյան

Գլխավոր թեմաներ