17:09 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37620

Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու «Զվարթնոց» օդանավակայանից հյուրանոց բերելու համար տաքսիստը մի կտրոն է տվել, որում աստղաբաշխական թիվ է նշված։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում նոր սկանդալ է ծագել. ԵՊՀ ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը Facebook–ում մի կտրոնի լուսանկար է հրապարակել և նշել, որ կտրոնը տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» բերելու համար։ Կտրոնի վրա նշված է, որ ուղևորը 37 հազար դրամ է վճարել տեղ հասնելու համար։

«Ու տաքսիստն էլ ինչ–որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից»,– գրել է նա:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունն արձագանքել է այդ հրապարակմանը։

«Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 ՀՀ դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի գնացուցակը փակցված է օդանավակայանում: Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատակնում Yandex Taxi ընկերությանը»,– նշված է օդանավակայանի տարածած հաղորդագրությունում:

«Զվարթնոցն» ուղևորներին հորդորել է օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար` նշելով, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը զբաղվում է գործի ուսումնասիրությամբ։

Կտրոնի լուսանկարը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցում։ Տաքսիստներից շատերը վրդովված գրել են, որ այս դեպքը վնասում է իրենց հեղինակությունը։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հայ վարորդները «թալանում» են զբոսաշրջիկներին։ 2017 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել մեկ այլ պատմություն, երբ տաքսու վարորդը զբոսաշրջիկին օդանավակայանից հասցրել էր Երևանյան լիճ ու ասել, որ սա Սևանն է, իր ծառայության համար էլ 30 հազար դրամ էր վերցրել։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 30 տարով կոնցեսիոն կառավարման պայմանագրին համապատասխան, որը հայկական կառավարության հետ ստորագրվել է 2001 թվականին: Սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Ըստ թեմայի

Ուշացած ուղևորը «բոլոլա» է արել «Շերեմետևոյում»․ ոչ թե տեսանյութ է, այլ կինո
Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով
«Կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր», կամ երևանցի տաքսիստի անհավանական արկածները
թեգերը:
օդանավակայան, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ