13:24 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
206 0 0

Նախարարի կարծիքով՝ որդեգրման գործընթացում մարդկային գործոնն այնքան մեծ է, որ ընտրությունները կարող են նաև ուղղորդվել:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մի շարք քաղաքացիներ դիմել են երեխա որդեգրելու հարցով, սակայն տարբեր հաստատություններից հայտնում են, որ որդեգրման ենթակա երեխա չկա: Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 28–ին տեղեկացրել էր, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում խնամքը ստանձնելու պատրվակով երկու երեխայի վաճառքը կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևանի` 1976թ.–ին ծնված մի բնակիչ։

«Որքան կասկածելի պատմություն ստացել ենք այս ընթացքում, բոլորի մասին տեղեկացրել ենք իրավապահ մարմիններին»,-ասաց նախարարը:

Բաթոյանը նշեց նաև, որ օտարերկրացիների որդեգրած երեխաներին վերադարձնելու հարցի հետ կապված ոչինչ չի կարող ասել, քանի որ շատ կարևոր է երեխայի լավագույն շահը:

Նախարարը հիշեցրեց, որ օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման դեպքով հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է: Բաթոյանի խոսքով՝ քրեական գործի հարուցման ու նախաքննության ընթացքում որդեգրման պրոցեսը երբևէ կանգ չի առել:

«Երեխաների որդեգրման հարցում առաջնահերթությունը պետք է տրվի Հայաստանի ընտանիքներին: Այժմ ծրագրեր են իրականացվում երեխաների որդեգրման քաղաքականության բարելավման համար: Այստեղ շատ աշխատանք ունենք անելու, հատկապես՝ Հայաստանում երեխաների կյանքն ապահովելու ուղղությամբ: Մեզ համար առաջնահերթ է, որ այս երեխաներն ապրեն Հայաստանում»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ էլ առաջնահերթությունը տրվում է ՀՀ ընտանիքներին, սակայն մեխանիզմները գրեթե սահմանափակված են: Այսինքն՝ որդեգրման գործընթացում մարդկային գործոնն այնքան մեծ է, որ ընտրությունները կարող են նաև ուղղորդվել: Բաթոյանը նշեց, որ շատ-շատ գերատեսչություններ ու մարդիկ են ներգրաված որդեգրման պրոցեսում, ու դա էլ կարող է խանգարող հանգամանք դիտվել:

Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը

Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Մասնավորապես, 2009թ.–ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում ծնողը հայտնել է, որ գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։

Ըստ թեմայի

Երկու անգամ էլ հայուհու հետ է ամուսնացել. հնդիկ սրտաբանը սիրահարված է հայերին և Հայաստանին
«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան
Մի հիվանդանոցից մյուսն են ուղարկել, և արդեն ուշ է եղել. նորածինը մահացել է, մորը փրկել են
թեգերը:
որդեգրում, Զարուհի Բաթոյան, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ