03:05 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
6910

Գիշերօթիկների փակման հետևանքով երեխաները, որոնց վերադարձն ընտանիք հնարավոր չէ, մինչև 2020-ի հուլիսը կկարողանան ապրել ճգնաժամային կենտրոններում:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Այս տարի գիշերօթիկների փակման արդյունքում ընտանիք է վերադարձվել 194 երեխա: Այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Ընտանիքներին, որտեղ վերադարձել են երեխաները, տրամադրվել է կենցաղային տեխնիկա, կահույք, որը նախարարության հաշվեկշռում էր նախորդ գիշերօթիկների լուծարման հետևանքով: Բացի այդ, պետությունը կփոխհատուցի այդ ընտանիքների կոմունալ վարձավճարները»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այն երեխաները, որոնց վերադարձն ընտանիք հնարավոր չէ, մինչև 2020-ի հուլիսը կկարողանան ճգնաժամային կենտրոններում ապրել: Բաթոյանը հայտնեց՝ այժմ Հայաստանում գործում է մեկ ճգնաժամային կենտրոն, իսկ հաջորդ տարի Գյումրիում և Սյունիքի մարզում ևս մեկական նման կենտրոն կբացվի:

Նրա խոսքով` այս պահին փակվող գիշերօթիկներում ապրող 43 երեխա կա, որոնք գնահատվել են բարձր ռիսկային գոտում գտնվողներ և ընտանիք չեն վերադարձվել։ Սակայն, ըստ նրա, այնպես չէ, որ այդ երեխաներին հակացուցված է ընտանիք վերադառնալը, այսինքն` ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա։ «Երեխայի ընտանիք վերադառնալ–չվերադառնալու հետ կապված որոշում կայացնողը մենք չենք, կա բազմամասնագիտական թիմ, որտեղ ներգրավված են ներկայացուցիչներ խնամքի կենտրոններից, ՏԻՄ-ից, ՀԿ-ներից և նախարարության աշխատակիցներից»,–ասաց նախարարը։

«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան

Բաթոյանը վստահեցնում է` գիշերօթիկները փակելու հետևանքով այնպես չէ, որ որևէ երեխա դրսում կմնա։ Նա հիշեցրեց, որ 2020–ի բյուջեով եռապատկվել է ցերեկային խնամքի կենտրոններին հատկացվող գումարները:

Փակվող գիշերօթիկներում մի քանի տասնյակ երեխաներ կան, որոնց ընտանիք վերադարձնելը ռիսկային է

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին կառավարության նիստի ժամանակ որոշվեց 4 գիշերօթիկ հաստատությունները` Գյումրու երկու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները փակել։

Ըստ թեմայի

Վաղվա օրվա երջանիկ այրիները, կամ ում են պետք «ջիգարխանյաններն» ու «պետրոսյանները»
Շքեղ ծերանոց` խղճուկ տան փոխարեն. երբ է ծերերի աչքերում կորչում ուրախության փայլը
Մանկատան երեխաներն էլ են մարդ. տուգանել են կեղծ կարագ ու կաթ մատակարարելու համար
թեգերը:
ընտանիք, Աշակերտ, գիշերօթիկ, երեխա, Զարուհի Բաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ