01:38 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Դեկտեմբերի 12–ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով կալանավորը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 50–ամյա կալանավոր է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Իրավիճակ է փոխվել. ՔԿՀ աշխատակիցներն այլևս չեն բացի դատապարտյալների հանձնուքները

«Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։40-ի սահմաններում, արձանագրվել է կալանավորված անձ` 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մահացած կալանավորը մեղադրվում էր գողություն կատարելու մեջ։

21–ամյա կալանավորին կախված են գտել «Արմավիր» ՔԿՀ–ում 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թումանյանը կալանավորվել և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել օրեր առաջ` դեկտեմբրի 7–ին։ Իսկ դեկտեմբերի 12–ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ խրոնիկական ալկոհոլիզմ ախտորոշմամբ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ թեմայի

«Արթիկի» կալանավորներից մեկին Գյումրվա քյալլա են տարել, որը «սյուրպրիզով» է եղել
Դատապարտյալների պայմանները կբարելավվեն. կառավարությունը գումար հատկացրեց
Դատապարտյալների հիվանդանոց կգնան ոչ բոլոր դատապարտյալները
թեգերը:
հիվանդանոց, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), ալկոհոլ, տղամարդ, Մահ, կալանավորել, կալանավոր

Գլխավոր թեմաներ