13:03 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
122420

Ավելի քան երեք տասնամյակ կացարան դարձած տնակների մեխերը նոր գաղափարի հիմք են դարձել գյումրեցիների համար։ Ամեն ինչ սկսվել է մի քանդված «դոմիկի» պատմությունից։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik, Արմինե Մխոյան. Քանդված տնակների մեխերը «Գյումրին իմ տունն է» նախաձեռնության անդամների երևակայության արդյունքում ստեղծագործությունների շարքի են վերածվել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ մի օր քանդել են ժամանակավոր կացարանը, որում ապրել է Արսեն Վարդանյանի ընտանիքը: Արսենն ամեն օր գնացել է տնակի տարածք՝ վերհիշելու այնտեղ ապրած տարիները։ Ամեն անգամ նոր բնակարան է վերադարձել` տնակից մնացած մեխերն իր հետ բերելով:

«Շատ գյումրեցիների պես ես էլ եմ դոմիկի բնակիչ եղել: Երկար ընդմիջումից հետո, երբ գնացի մեր տնակի տարածք, նկատեցի, որ այնտեղ տնակից մնացել են միայն մեխերը: Որոշեցի դրանք հավաքել ու ստեղծագործությունների շարք ստանալ»,- Sputnik Արմենիային պատմեց Արսենը։

Առաջին գործը, որ ստեղծեցին Արսենն ու ընկերները, ժամացույց էր, որը պատրաստվեց ոչ միայն քանդված տնակների մեխերով, այլ նաև տնակի փայտով ու հին վառարանի մասերով: Արսենի խոսքով` ժամացույցը խորհրդանշում էր երկրաշարժից հետո շարունակվող կյանքը։

Изделие Арсена Варданяна из гвоздей из-под домиков-времянок в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մեխերով ժամացույց

Հետո նոր գաղափարներ ծնվեցին՝ լրացնելով մեխերի հիշողությունների շարքը՝ «Երկու քարի արանքում», «ճամպրուկներ», «Դուռը», «Լևի լույս» և այլն: Մտքերը ծնվում են մեխի ձևից:

Изделие Арсена Варданяна из гвоздей из-под домиков-времянок в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշխատանքային պրոցես

«Լավ արձագանքներ ունենք: Շատ գյումրեցիներ, որոնք հիմա արտերկրում են ապրում, Facebook–ով գրում են, իրենց տնակի տեղն են բացատրում, ուզում են տեսնել` ինչ է մնացել այդ հատվածից: Սա միայն շարք չէ։ Մենք կարծում ենք, որ այս հիշողությունների գաղափարի շուրջ նաև մարդկանց ենք համախմբում»,– ասում է Արսենը:

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը

  • «Դուռ»
    «Դուռ»
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • «Լևի լույս»
    «Լևի լույս»
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • «Ճամպրուկ»
    «Ճամպրուկ»
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Դուռ»

Ստեղծված աշխատանքներն այս պահին չեն վաճառում։ Նրանք պատրաստվում են ապագայում ցուցահանդեսով ներկայացնել իրենց գործերը։

Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ. ինչպես է գյումրեցին ներկայացնում հայրենի քաղաքը

Ըստ թեմայի

Սառան դարձավ Հռիփսիմե, կամ ինչու է ամերիկուհին Վաշինգտոնից եկել Գյումրի. տեսանյութ
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ
Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

Գլխավոր թեմաներ