05:55 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
265 0 0

Գագիկ Սուրենյանն ըստ գունային գամմաների ներկայացրել է օդի միջին ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հայաստանում այս ժամանակահատվածում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում` 8-10 աստիճանով։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` գրառմանը կից հրապարակելով քարտեզի լուսանկար։ 

Սկանդինավիայից եկող «ցուրտ ճակատն» ու Սուրենյանին ուշադիր լսող թութակը. տեսանյութ

«Այս քարտեզի վրա դեկտեմբերի 14-22-ը ընկած ժամանակահատվածի համար ըստ գունային գամմաների ներկայացված է օդի միջին ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից»,–գրել է Սուրենյանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական կենտրոնի պետը բավականին ակտիվ է հատկապես Facebook սոցիալական ցանցում։ Նա հաճախակի է եղանակային կանխատեսումների վերաբերյալ գրառումներ անում, որոնք հիմնականում հումորային բնույթի են լինում։

Ըստ թեմայի

«Բունտ է հասունանում». եղանակի տեսություն
Ամենացուրտ դեկտեմբերն ու տաք հոսանքները. Սուրենյանը մրսկանների մոտ «արդարացել» է
Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +20-ի. Գագիկ Սուրենյան
թեգերը:
Եվրոպա, եղանակ, Հայաստան, Գագիկ Սուրենյան

Գլխավոր թեմաներ